ՊԵԿ–ը զգուշացնում է. հայտնվել են կեղծ հարկային տեսուչներ
Իրավունք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով քաղաքացիներին, որ ինչ–որ անձինք Երևանի տարբեր վարչական շրջաններում ներկայանում են իբրև այդ տարածքներն սպասարկող հարկային նոր տեսուչներ և տնտեսվարողներից փորձում են գումարներ կորզել։
Ինչպես հայտնում է ՊԵԿ–ը, քայլեր են իրականացվում վերոհիշյալ քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ, ուստի խնդրվում է բոլոր հարկ վճարողներին նմանատիպ դեպքերում անմիջապես ահազանգել իրենց սպասարկող հարկային տեսչություն, 594 611 հեռախոսահամարով կամ ՊԵԿ հեռախոսազանգերի սպասարկման կենտրոն 060 54 44 44 հեռախոսահամարով։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)