Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումը Աննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. Փաշինյան Իրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներից Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան ԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել Ռուսաստանից Իրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստ Տիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն Սիմոնյան Հարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարը Տակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերը Սահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. Փաշինյան ԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարին Եվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն է 

Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պետության հզորությունը սովորաբար չափվում է տնտեսությամբ, տարածքով, բնական ռեսուրսներով կամ ռազմական կարողություններով, սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ այս բոլոր գործոնները կորցնում են իրենց նշանակությունը, եթե չկա մարդկային ռեսուրս՝ բնակչություն, որը կարող է ստեղծել, պաշտպանել և զարգացնել պետությունը։ Ժողովրդագրությունը Հայաստանի համար միշտ էլ եղել է գոյաբանական հարց։

2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է շուրջ 3 միլիոն 97 հազար մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է մոտ 21 հազարով։ Առաջին հայացքից թվերը կարող են ստեղծել կայունության կամ նույնիսկ դրական դինամիկայի տպավորություն, սակայն խորքային ժողովրդագրական վերլուծությունը ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր։ Բնակչության թվաքանակի մեխանիկական աճը դեռ չի նշանակում ժողովրդագրական առողջություն, որովհետև այդ աճը հաճախ պայմանավորված է միգրացիոն կամ հաշվառման գործոններով, մինչդեռ բնական աճի բաղադրիչները՝ ծնելիությունն ու մահացությունը, շարժվում են հակառակ ուղղություններով։ 2025 թվականին, օրինակ՝ ծնունդների թիվը մոտ 1500-ով նվազել է 2024 թվականի համեմատ, իսկ մահացության ցուցանիշը աճել է՝ ավելանալով 129 դեպքով։ Սա նշանակում է, որ բնական աճի հիմքը աստիճանաբար թուլանում է։

Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը պետք է դիտարկել վերջին տարիների ծանր պատմաքաղաքական իրադարձությունների համատեքստում։ Կորոնավիրուսի համավարակը ոչ միայն անմիջականորեն բարձրացրեց մահացությունը, այլ նաև առաջացրեց հոգեբանական և սոցիալ-տնտեսական անորոշություն, որը հետաձգեց ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու որոշումները։ 2020 թվականի Արցախյան պատերազմը դարձավ ժողովրդագրական խոր ցնցում՝ մարդկային կորուստներով, պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական տրավմաներով և երիտասարդ տղամարդկանց զգալի կորստով, որոնք հենց վերարտադրողական տարիքային խմբի ներկայացուցիչներ էին։ 2023 թվականին արցախահայության բռնագաղթը ևս նոր շերտ ավելացրեց ժողովրդագրական ճգնաժամին՝ փոխելով բնակչության կառուցվածքը, սոցիալական բեռը և ինտեգրման մարտահրավերները։ Այս բոլոր գործընթացները միասին ձևավորեցին մի իրավիճակ, որտեղ ժողովրդագրական վերարտադրության բնական մեխանիզմներն սկսեցին խաթարվել։

Ծնելիության անկման կարևոր պատճառներից մեկը ամուսնության տարիքային շեմի էական բարձրացումն է։ Երիտասարդներն ավելի ուշ են ամուսնանում՝ հաճախ մինչև երեսուն տարեկանը կամ ավելի հետաձգելով ընտանիք կազմելու որոշումը։ Այս երևույթն ունի բազմաշերտ պատճառներ՝ տնտեսական անորոշություն, աշխատաշուկայի անկայունություն, բնակարանային խնդիրներ, սոցիալական ինքնաիրացման ձգձգում և արժեքային փոփոխություններ։ Իսկ երբ ամուսնությունը հետաձգվում է, ավտոմատ կերպով կրճատվում է նաև ծնելիության ժամանակային պատուհանը, ինչի հետևանքով ընտանիքները ունենում են ավելի քիչ երեխաներ կամ ընդհանրապես հրաժարվում են բազմազավակ մոդելից։

Մյուս կողմից՝ ծնունդների թվի նվազումը պայմանավորված է նաև պարզ ժողովրդագրական հաշվարկով. ծնողների պոտենցիալ սերունդն ինքնին փոքրացել է։ Երբ նախորդ տասնամյակներում ծնունդները քիչ են եղել, հաջորդ սերունդներում ծնող դառնալու տարիքի մարդկանց թիվը նույնպես նվազում է, և գործընթացն սկսում է ինքն իրեն վերարտադրել՝ ստեղծելով ժողովրդագրական իներցիա։

Մտահոգիչ է նաև ամուսնալուծությունների աճող ցուցանիշը։ Ընտանիքը միշտ եղել է հայկական հասարակության սոցիալական առանցքը՝ հիմնված ազգային և քրիստոնեական արժեքային համակարգի վրա, որտեղ այն դիտարկվում էր առանձնահատուկ հասարակական ինստիտուտ։ Վերջին տարիներին նկատվում է արժեքային դաշտի փոփոխություն, որտեղ կայուն ընտանիքի գաղափարը հաճախ մրցակցության մեջ է մտնում անհատական ինքնաիրացման նոր մոդելների հետ։ Հանրային միջավայրում տարածվող նարատիվները, ինչպես նաև որոշ բարձր պաշտոն զբաղեցնող գործիչների անձնական օրինակները հասարակական ընկալման մեջ երբեմն «նորմալացնում» են ամուսնալուծությունը՝ որպես սովորական սոցիալական երևույթ։ Սա ինքնին չի նշանակում, որ հասարակությունը պետք է վերադառնա անցյալի փակ մոդելներին, սակայն ընտանիքի ինստիտուտի թուլացումը անմիջապես ազդում է ծնելիության վրա, որովհետև ժողովրդագրական վերարտադրության հիմնական միջավայրը հենց կայուն ընտանիքն է։

Պետական քաղաքականության մակարդակում ծնելիության խթանումը հաճախ սահմանափակվում է ֆինանսական նպաստների տրամադրմամբ։ Թեև սոցիալական աջակցությունը կարևոր գործիք է, սակայն այն չի կարող ինքնուրույն փոխել ժողովրդագրական միտումները։ Ժողովրդագրությունը տնտեսագիտության, սոցիոլոգիայի, մշակույթի և հոգեբանության հատման կետում գտնվող երևույթ է։ Երիտասարդ ընտանիքը երեխա ունենալու որոշում է կայացնում ոչ միայն նպաստի չափից ելնելով, այլ երկարաժամկետ անվտանգությունից՝ աշխատանքի կայունություն, բնակարան ունենալու հնարավորություն, ապագայի կանխատեսելիություն և հասարակական միջավայրի բարոյահոգեբանական առողջություն։ Եթե երիտասարդը վստահ չէ իր աշխատանքի վաղվա օրվա վրա, չունի բնակարան ձեռք բերելու իրատեսական հնարավորություն կամ ապրում է մշտական անորոշության պայմաններում, ֆինանսական փոքր աջակցությունը չի դառնում որոշիչ գործոն։

Այս համատեքստում ժողովրդագրական քաղաքականությունը պետք է դիտարկվի որպես համալիր ազգային ռազմավարություն։ Աշխատատեղերի ստեղծումը, մարզերի տնտեսական ակտիվացումը, բնակարանային ֆոնդի զարգացումը, երիտասարդ ընտանիքների համար մատչելի վարկային ծրագրերը, կրթության և աշխատանքի կապի ամրապնդումը և առողջ հասարակական միջավայրի ձևավորումը միասին են ստեղծում այն պայմանները, որոնցում մարդիկ պատրաստ են ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։

Հայաստանի դեպքում ժողովրդագրական խնդիրը ունի նաև անվտանգության չափում։ Փոքր բնակչությամբ պետությունը ավելի խոցելի է տնտեսական մրցակցության, ռազմական հավասարակշռության և տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Բնակչության թվաքանակը անմիջականորեն կապված է աշխատուժի ծավալի, հարկային բազայի, բանակի համալրման և գիտական-տեխնոլոգիական զարգացման հետ։ Երբ բնակչությունը ծերանում է, երիտասարդների մասնաբաժինը նվազում է, իսկ աշխատունակ բնակչության վրա սոցիալական բեռը մեծանում է։ Դա էլ իր հերթին երկարաժամկետ հեռանկարում սահմանափակում է պետության զարգացման հնարավորությունները։

Ժողովրդագրական ճգնաժամերը սովորաբար չեն առաջանում մեկ տարվա ընթացքում և չեն լուծվում կարճաժամկետ քայլերով։ Դրանք կուտակային գործընթացներ են, որոնք արտահայտվում են տարիների ընթացքում ձևավորված տնտեսական, մշակութային և քաղաքական միտումների արդյունքում։ Այնպես որ, ժողովրդագրության ոլորտում պետության քայլերն էլ պետք է նախատեսված լինեն երկարաժամկետ հեռանկարի դիապազոնով։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը մեկնարկել են եռակողմ հանդիպումըԱննա Հակոբյանն ապրում է Կոնդի կեցավայրում, ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ. ՓաշինյանԻրանին ճնշել տնտեսապես․ ինչու է ԱՄՆ-ը խուսափում լայնածավալ հարվածներիցԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. ՓաշինյանԵՄ-ում տարաձայնություններ են․ ինչ պահանջել ՌուսաստանիցԻրանի պատերազմի գինը․ 2,8 միլիարդ բարելի մատակարարման կորուստՏիգրան Ավինյանի ոտքի տակ որևէ մեկը չի փորում, Աննա Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է. Ալեն ՍիմոնյանՀարավային Կորեայի արտահանումը հատել է 1 տրիլիոն դոլարըՏակաիչի–Պուտին զրույց․ Տոկիոն բարձրացրել է ձերբակալության ու բիզնեսի հարցերըՍահմանադրության նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ. ՓաշինյանԱՄՆ-ի պարտքի նոր վերջնաժամկետը․ սահմանաչափը կարող է սպառվել փետրվարինԵվրոպան հավաքվում է Բեռլինում․ սեղանին Ուկրաինայի անվտանգությունն էԳրենլանդիայի շուրջ վճռորոշ քվեարկություն․ ինչ է ստանում ԱՄՆ-ըԱՄՆ-ն ու Վենեսուելան վերականգնում են պաշտպանական համագործակցությունը․ նոր համաձայնագիրԵրևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխանակվել «ճանապարհային քարտեզով»․ Ալեն ՍիմոնյանՄոսկվան, Պեկինն ու Թեհրանը պայման են առաջադրել․ ի՞նչ են պահանջում ՄԱԳԱՏԷ-իցՀայտնի են Հայաստանում ձմեռային զորակոչի ժամկետներըԷր Ռիադում հրթիռային տագնապ․ բեկորները վնասներ են պատճառելԻսրայելը նոր գործողություն է սկսել Գազայում․ թիրախում ստորգետնյա թունելն էՀութիները հայտարարել են Ռիադի օդանավակայանի և ֆինանսական կենտրոնի հրթիռակոծման մասին Հայաստան-Ադրբեջան գործակցությունը անհայտ կորածների խնդրի լուծման ամենաարդյունավետ մեխանիզմն է. ՓաշինյանՊուտին-Թրամփ հանդիպումն ավարտվել է մեկ ժամից էլ շուտՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՏարածաշրջանում թշնամի չունենք, ամենամեծ թշնամին ներսի գործակալներն են․ ՍիմոնյանԻ՞նչ եղանակ է սպասվումՎթարների պատճառով մի քանի հասցենրում ջուր չի լինիԿարևոր լուր՝ թոշակառուների համարՊուտինը հայտնել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան հացահատիկի և պարարտանյութի խոշոր մատակարարումների մասինՊուտինը պատրաստ է գործընկերներին տրամադրել թվային և ԱԲ տեխնոլոգիաներՓաշինյան. Անհայտ կորածների հարցի ամենաարդյունավետ լուծումը Հայաստան-Ադրբեջան համագործակցությունն էՌուսական ուժերը հայտնել են Խարկովի և Սումիի մարզերում նոր հարվածների մասինԱլեն Սիմոնյանը դեկտեմբերին Ադրբեջան է մեկնելու, հանդիպելու է ՀաջիևինՌուսական ՀՕՊ-ը հայտնել է սահմանամերձ շրջաններ ուղղված շուրջ 20 ԱԹՍ-ի խոցման մասինԸնդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումըԲուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». ՓաշինյանԻնչու Պապոյանը Մոսկվա չգնաց Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիսԻնչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախըԵրազ է տեսել ու սպանել մարդուն Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռըՄոսկվան արմատական է տրամադրված Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվիԾովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգըԿայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են
Ամենադիտված