Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց 3 ամսով տնային կալանքով
Իրավունք
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց, կիրառվեց տնային կալանք 3 ամիս ժամկետով: Նրա նկատմամբ չի կիրառվել ո’չ գրավ, ո’չ բացակայության արգելք։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդել էր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքերի միջոցով։
ՀԷՑ-ի նախկին տնօրենը, ըստ ՔԿ-ի, մեղադրվում է ընտրակաշառք տալու նախապատրաստության համար, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգմավոր Դավիթ Ղազինյանը մեղադրանքը չի ընդունում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն