Թրամփը անակնկալի է բերել իր բանակցողներին Սաուդյան Արաբիայի հետ միջուկային գործարքի պայմանով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր պայման է առաջադրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային գործարքի հաստատման համար՝ անակնկալի բերելով անգամ իր վարչակազմի բանակցողներին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը պահանջել է, որ Էր Ռիադը միանա Աբրահամյան համաձայնագրերին, որոնք նախատեսում են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում։ Նշվում է, որ այդ հայտարարությունը անսպասելի է եղել նույնիսկ միջուկային բանակցություններով զբաղվող ամերիկացի պաշտոնյաների համար։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հաստատել է, որ գործարքը չի հաստատվի, եթե Սաուդյան Արաբիան չկարգավորի դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ։ Ավելի վաղ նույն պայմանը Թրամփը հրապարակել էր նաև իր Truth Social սոցիալական հարթակում։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա