Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ փոխանցվել է Ազգային պատկերասրահին
Իրավունք
Հայաստանի քննչական կոմիտեն նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից խուզարկությունների ընթացքում առգրավված 70 կտավ փոխանցել է Հայաստանի ազգային պատկերասրահին՝ պահպանության նպատակով։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ առգրավված արվեստի գործերը ճանաչվել են որպես իրեղեն ապացույցներ և արդեն ցուցադրվել են Ազգային պատկերասրահում։
Ցուցադրված կտավներին ծանոթացել են Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Արվեստի գործերը Ազգային պատկերասրահին են փոխանցվել դրանց պահպանությունն ապահովելու նպատակով։


















































Ամենադիտված
Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը