Արամ Մանուկյանը հերքում է. ֆեյսբուքյան աղմկահարույց գրառման հեղինակը ինքը չէ
ԲլոգոսֆերաԵրեկ երեկոյան Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ երկուշաբթի աշխատանքից ազատվելու դիմում է գրելու, որովհետև ցանկություն չունի «աշխատելու անթասիբ ու անինքնասեր ղեկավարի տեղակալ»:
Կեսգիշերին նա ևս մեկ գրառում էր կատարել՝ բացատրելով, որ իր հեռախոսը գողացել են, ու իր ֆեյսբուքյան էջում արված գրառման հեղինակն ինքը չէ: «Ժողովուրդ ջան, հեռախոսս գողացել են։ Ես շատ լավ, շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ վարչական շրջանի ղեկավարի հետ։ Ներեղություն եմ խնդրում թյուրիմացության համար։ Մեղավորները անպայման կպատժվեն»,- գրել է նա:
Ներկայում Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջը ապաակտիվացված է: