Ըստ Զելենսկու խորհրդականի, Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Նոյեմբերի 24-ի աստղագուշակ Մասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն. «Հրապարակ» Քանյե Ուեսթը մեղադրվում է սեռական ոտնձգության եւ խեղդամահ անելու փորձի մեջ Ողբերգական դեպք՝ ոստիկանությունում․ հայտնաբերվել է ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. հայտնի է օրակարգը Տարադրամի փոխարժեքների փոփոխությունները․ դոլարի առքի առավելագույն արժեքը 389 դրամ է ՀՀ-ում կա փակ ճանապարհ․ Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել Նիկոլ Փաշինյանը, հեծանիվով, շրջում է Իջեւանում (տեսանյութ) Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները պետք է երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ․ Մերկել 

Անցյալում չպատժված հանցագործությունները՝ Արցախում կազմակերպած էթնիկ զտումների «ալիբի»

Վերլուծական

Այսօր շատերն են զուգահեռներ անցկացնում՝ 20-րդ դարում նացիստական Գերմանիայի կողմից էթնիկ հրեաների հանդեպ վարած քաղաքականության և ժամանակակից Ադրբեջանում՝ Արցախի և արցախցիների հանդեպ վարվող ռասիստական, ծավալապաշտական և ի վերջո` էթնիկ զտումների հանգեցրած քաղականության միջև: Սակայն, զուգահեռներից գլխավորը կայանում է նրանում, որ անպատժելիությունն ու միջազգային գլոբալ խաղացողների լուռ համաձայնությունը 20-րդ դարում ծնեց նոր ոճիրներ արդեն այսօր՝ 21-րդ դարում, երբ մեր աչքի առաջ 120 հազար հայ ենթարկվեց էթնիկ զտման և վտարվեց իր հայրենիքից:

Զուգահեռները իսկապես բազմաթիվ են: Դիցուք՝ 1939 թվականի մայիսի 13-ին, Սենթ Լուիս նավը` 930 ուղևորներով, ճանապարհ բռնեց Գերմանիայի Համբուրգ քաղաքից դեպի Կուբա։ Նրա ուղևորների մեծ մասը Գերմանիայից փախչող հրեաներ էին, որոնք փորձում էին փրկվել ջարդերից, բռնություններից, խտրականության քաղաքականությունից և համակենտրոնացման ճամբարներից: Գեբելսը այդ նավարկության լուսաբանման նպատակով հրավիրել էր օտարերկրյա թղթակիցներին։ Նրանք կոչված էիմ իրենց թերթերում պատմել, որ նացիստական ​​իշխանությունները ոչ մի խոչընդոտ չեն ստեղծում հրեաների համար Հայրենիքը լքելու ցանկության մեջ։

Բայց ոչ Կուբայում, ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Կանադայում փախստականներին թույլ չեն տվել լքել նավը։ Նավը վերադարձվել է Եվրոպա։ Արդյունքում, Սենթ Լուիսի ուղևորների գրեթե կեսը զոհ գնաց Հոլոքոստին:  Ոչինչ չի՞ հիշեցնում: Այն օրերին, երբ հազարավոր հայեր փախչելով ադրբեջանական վայրագություններից ստիպված լքում էին Արցախը, Բաքվի վարչախումբը միջազգային ԶԼՄ-ի էր հրավիրել Հակարիի կամրջի մոտ ապօրինի տեղադրված անցակետ, որպեսզի վերջիններս, ի լուրջ աշխարհի ավետեն, թե ինչ լոյալ են ադրբեջանցիները իրենց հայրենիքի լքող արցախցիների հանդեպ և ինչ հոժարակամ են վերջիններս դա անում: Իհարկե, այդ լրատվամիջոցները այդպես էլ չֆիքսեցին, թե ինչպես վերը նշված անցակետից ադրբեջանցիները ապօրինաբար առևանգեցին Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը: Եվ ինչպես այն ժամանակ, այսօր էլ փախստական դարձած արցախցիների ճակատագիրը քչերին է հետաքրքրում:

Մեկ այլ զուգահեռ: Բյուրեղապակյա գիշերը ՝ Երրորդ Ռեյխի ժամանակ հրեաների դեմ իրագործված ջարդերը, որոնք տեղի ունեցան 1938 թվականի նոյեմբերի 9-ից 10-ը և նացիստների կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ 2 օր առաջ Փարիզում Գերմանիայի դեսպանության առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար. կրկին ոչինչ չի՞ հիշեցնում: Սեպտեմբերյան վերջին ագրեսիան Ադրբեջանը սկսել էր այն անվանելով հակաահաբեկչական գործողություն իր՝ իբր թե հայերի կողմից պայթեցված զինծառայողների մահվան դիմաց,  որի ընթացքում ըստ ՀՀ ՄԻՊ զեկույցի դաժանաբար սպանվել և խոշտանգվել են 100-ից ավել հայեր: Նմանատիպ Բյուրեղապակյա գիշերներ ադրբեջանցիները կազմակերպել էին նաև Բաքվում, Մարաղայում, Սումգայիթում:

Իսկ այժմ վերը նշված գլոբալ խաղացողների մասին: 1938 թվականի ամռանը երեսուներկու երկրների պատվիրակներ հանդիպեցին ֆրանսիական Էվիան հանգստավայրում։ Ինը օր տևած հանդիպման ընթացքում պատվիրակներից յուրաքանչյուրը իր կարեկցանքը հայտնեց հրեա փախստականներին։ Այնուամենայնիվ, երկրների մեծ մասը՝ ներառյալ ԱՄՆ-ը և Բրիտանիան հայտարարեցին, որ ոչնչով չեն կարող օգնել նրանց, ավելին՝ Գերմանիայի ներքին գործերին խառնվելու առանձնակի ցանկություն չունեն: Հիշենք Արցախի հարցով գումարված ՄԱԿ ԱԽ վերջին նիստերը: Բազմաթիվ կարեկցանքներ, այդպես էլ չընդունված ռեզոլյուցիաներ և փաստացի զրո գործնական քայլեր՝ Ադրբեջանին կազմակերպված էթնիկ զտումների համար պատժելու նպատակով: 2023 թվականին արցախցիների հանդեպ կիրառվեց նույն լռության քաղաքականությունը, որը 1938-ին կիրառվեց հրեաների հանդեպ:
 
Վերը նշված զուգահեռները կարելի է անվերջ շարունակել, սակայն, արդեն իսկ պարզ է, որ 20-րդ դարում իրական ոճրագործներին, ռազմական հանցագործներին գործնականորեն պատժելու քաղաքական կամքի բացակայությունը  հանգեցրել է մի իրավիճակի, երբ նմանատիպ հանցագործություններ կատարվում են արդեն այսօր՝ իրեն ժողովրդավարական հռչակած 21-րդ դարում: Ինչպես տեսնում ենք՝ «այլևս երբեք»-ը չի աշխատում, եթե հանցագործի ձեռքից չեն բռնում և չպատժված հանցագործները ոգեշնչման առիթ են դառնում՝ արդեն նորերի համար: Իլհամ Ալիևը և ադրբեջանական ոճրագործ մեքենան դրա վառ ապացույցն են:
 
 
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ըստ Զելենսկու խորհրդականի, Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունիՆոյեմբերի 24-ի աստղագուշակՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահՄասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն. «Հրապարակ»Քանյե Ուեսթը մեղադրվում է սեռական ոտնձգության եւ խեղդամահ անելու փորձի մեջՈղբերգական դեպք՝ ոստիկանությունում․ հայտնաբերվել է ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. հայտնի է օրակարգըՏարադրամի փոխարժեքների փոփոխությունները․ դոլարի առքի առավելագույն արժեքը 389 դրամ էՀՀ-ում կա փակ ճանապարհ․ Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէՈողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն ՋավախյանՀենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրելՆիկոլ Փաշինյանը, հեծանիվով, շրջում է Իջեւանում (տեսանյութ)Կիևը և նրա արևմտյան դաշնակիցները պետք է երկխոսություն սկսեն Ռուսաստանի հետ․ ՄերկելԻլոն Մասկի կարողությունը ուրբաթ օրը հասել է պատմական առավելագույնինI'm Afraid of Stars. «Նեմրա»-ն և Սերժ Թանկյանը ներկայացրել են երգի պրեմիերաՕրվա խորհուրդ. նոյեմբերի 24Կողբ գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Թագուհի Քամիլան առողջական լուրջ խնդիրներ ունիՄԹ ֆինանսների նախարարարը ստել է իր աշխատանքային փորձի մասին․ The TimesԱմեն օր Զելենսկին սարսափելի լուրեր է ստանում՝ ռազմաճակատից Ինչ կենսագրություն ունի ՔԿ նախագահի թեկնածու Արթուր Պողոսյանը Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ (տեսանյութ) Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակՌԴ–ում բազմազավակ ընտանիքը որոշել է նորածին երեխային անվանակոչել «Օրեշնիկ» հրթիռի անունովԿանանց ազգային հավաքականը ընկերական խաղ կանցկացնի․ հայտնի է մրցակիցը Ինչպես գնել էժան ավիատոմսեր․ խորհուրդներ՝ ճանապարհորդներին Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին. SANA«Nemra»-ն ներկայացրել է Սերժ Թանկյանի հետ համատեղ նոր երգն ու տեսահոլովակը (տեսանյութ) Հոգեբանը խոսել է հազվագյուտ խանգարման մասին, որը զգալիորեն վատթարացնում է կյանքըՈւկրաինան ունի բոլոր հնարավորությունները հաջորդ տարի ավարտելու պատերազմը. Զելենսկի Ժողովրդի պատասխանը Փաշինյանի՝ Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» թեզին (տեսանյութ) Բլոգերը զարդ է պատվիրել Չինաստանից և սարսափել ստացված փաթեթը բացելուց հետոՇոլցի կուսակցության վարկանիշը շարունակում է ընկնել և կազմում է 14% ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն. օրակարգը հայտնի է Երազել եմ`աղջիկ ունենամ, անունը դնեմ մայրիկիս պատվին. Վարդուհի Վարդանյանի որդու հուզիչ խոսքը`մոր մասին (տեսանյութ)Ֆիդանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոն չի տեղափոխվել Թուրքիա Ջուր չի լինելու«Ոչ մի սրբություն չկա»․ Քիմ Քարդաշյանը հայտնվել է քննադատությունների կենտրոնում (լուսանկար)Պուտինն ուշագրավ օրենքներ է ստորագրել Երևանում պարեկները հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները Իլոն Մասկը գերազանցել է սեփական համաշխարհային ռեկորդըԷրդողանն արձագանքել է Նեթանյահուին ձերբակալելու ՄՔԴ-ի որոշմանը Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանի ՀՆԱ աճի տեմպերի նվազում և գործազրկության աճ Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը (լուսանկարներ) Սարիկ Անդրեասյանի կինը խոսել է ինտիմ տեսարաններում նկարահանվելու մասին Ռուսաստանը հետաքրքրություն է հայտնել Հայաստան պարենային մատակարարումների ավելացման հարցում Նարեկ Բավեյանի անկեղծ խոստովանությունն`առաջին կնոջից բաժանվելու պատճառների մասին ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին Ուկրաինան կարող է ինքնապաշտպանության նպատակով օգտագործել ֆրանսիական հեռահար հրթիռները. Ֆրանսիայի ԱԳ նախարար ՌԴ–ում անօրինական միգրացիայի կազմակերպման նպատակով փաստաթղթեր կեղծելու համար տուգանք է սահմանվել
Ամենադիտված