Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Քննչական կոմիտեում քաոս չկա. խոսնակ «Հրապարակ». «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել «Ժողովուրդ». SMS-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել «Հրապարակ». «Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել «Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը «Հրապարակ». Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց «Հրապարակ». Ովքե՞ր են ազատման դիմում գրել «Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ «Ժողովուրդ». Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է 

Մարդիկ կանցնեն թութուն ծխելուն. իմքայլական պատգամավորը հակադարձում է Թորոսյանին

Տնտեսություն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ ծխախոտային արտադրատեսակների դեմ պայքարը ինչպես ցանկացած երկրում, այնպես էլ Հայաստանում՝ տնտեսապես շահավետ է: Եվ Ծխախոտի գնի բարձրացման միջոցով հավելյալ ակցիզը կբերի սիգարետի սպառման իջեցման և հավելյալ հարկերի: Սակայն այս ամենի մասին այլ կարծիք ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, որը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ Առողջապահության նախարարի այս մոտեցումը կարող է ՀՆԱ-ի և բյուջեի կտրուկ կրճատման էական ռիսկեր, վտանգներ պարունակել:

«Ես այս պահին որպես տնտեսական բլոկի ներկայացուցիչ՝ զբաղված եմ տնտեսության լոբբինգով, պարոն Թորոսյանը զբաղված է առողջապահության համակարգի լոբբինգով: Այստեղ կա նաև երրորդ կողմ՝ ի դեմս ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության: Խնդիրն այն է, որ պետք է երեք կողմերի համատեղ մոտեցմամբ, շահերը հասկանալով խնդիրը լուծվի և ոչ թե մեկի հաշվին»,- ասաց պատգամավորը:

Վերջինս նշեց՝ 2018 թվականի ցուցանիշներով  առաջին խոշոր հարկատուն ծխախոտային ինդուստրիայի ներկայացուցիչն է, որը վճարել է ավելի քան 40 մլրդ դրամ հարկ. «7,8,9-րդ տեղերում դարձյալ ծխախոտային ինդուստրիայի ներակայացուցիչ էՙ և այս 4-ն իրար հետ վճարել են 83 մլրդ դրամ հարկ: Առհասարակ, այս ինդուստրիան մի քանի հարյուր միլիոն դոլարի գեներացիա ունի բյուջեի մեջ: Ռեստորաններում ծխելու հետ կապված խնդիրներ ևս կարող են առաջանալ: Խանութներում շրջանառություն կփոքրանա: Սա պետք է հաշվի առնել»,- ասաց Պապոյանը:

Ըստ պատգամավորի՝ ծխախոտի գների բարձրացմամբ, այնուամենայնիվ, չի լուծվելու առողջապահական խնդիրը, քանի որ ինչպես տարբեր երկրներում, այստեղ ևս կակտիվանա «սև շուկան», ինչպես նաև զարկ կտրվի թութունի զանգվածային արտադրությանը. «Թութունի զանգվածային օգտագործման կանցնի մեր քաղաքացիների սոցիալապես անապահով խավը: Հետևաբար, այս խնդիրը ևս չի լուծվի, ընդհակառակը, միգուցե մենք ավելի վնասենք մեր քաղաքացիների առողջությանը, որովհետև նրանք ոչ թե ֆիլտրով սիգարետ կծխեն, այլ կծխեն թութուն, որը չեմ պնդի, թե ավել կամ պակաս վտանգավոր է, բայց մեծ հաշվով՝ խնդիրը լուծում չի ստանա»,- ընդգծեց Պապոյանը, և հավելեց, որ տնտեսության մեջ այդքան կարևոր և մեծ ռազմավարական դերակարատարություն ունեցող ճյուղի հետ պետք է շատ զգույշ վարվել, քանի որ հետևանքները կարող են շատ ավելի վատ լինել. «Ես այստեղ ռիսկեր եմ տեսնում: Այն դեպքում, որ մենք տնտեսական հեղափոխություն իրականացնելու լրջագույն մտադրություն և հավակնություններ ունենք, չպետք է մեր տնտեսության մասով այսպիսի որոշումներ կայացնենք»:

Նկատենք, որ հարցը քննարկվել էր նաև սոցիալական հարթակում և իշխող ուժի որոշ ներկայացուցիչները բանավեճի են բռնվել իրենց կուսակից Գևորգ Պապոյանի ֆեյսբուքյան  գրառման մեկնաբանություններում. Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Պապոյանի գրառման ի պատասխանին սարկազմով նշում է. «Եկեք ուրեմն խթանենք ծխելը: Դպրոցից սկսենք, թե՞ մանկապարտեզից»:

Պատգամավորը մեզ հետ զրույցում գերադասեց չմեկնաբանել նախարարի այդ գրառումը. «Մեկնաբանելի չէ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի ներկայացրած հակադարձումներին, Պապոյանն ասաց. «Ինձ համար բացարձակապես համոզիչ չէին Արսեն Թորոսյանի հակադարձումները. մենք անդրադարձել ենք դրան՝ հակադարձ հոդվածներով»:

Արմինե ԱՐՄԵՆԱԿՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Քննչական կոմիտեում քաոս չկա. խոսնակ «Հրապարակ». «Սամբոյի ինչ-որ պրիոմ պիտի անեի՞նք». ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել«Ժողովուրդ». SMS-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել«Հրապարակ». «Ինչ ես քեզ կինոյի տղու տեղ դրել». Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը«Հրապարակ». Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց«Հրապարակ». Ովքե՞ր են ազատման դիմում գրել«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ«Ժողովուրդ». Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ էՈւմ է օգտակար կծու սնունդը․ դիետոլոգ Քանի՞ օր երեխաները տանը կմնան Ամանորին. արձակուրդի օրերը հայտնի են Ջուր չի լինելու Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցին մեղադրում է լրտեսության մեջ Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան Լույս չի լինելու․ հասցեներ Հարգելի ընկերներ, միացեք մեզ Երևանում և մարզերում՝ միասին պաշտպանելու մեր երիտասարդներին այս չարիքից. Հենրիխ ԴանիելյանՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ․ Թուրքական հետախուզական MIT գործակալությունը գաղտնի հետևել է ԱՄՆ-ում տեղի ունեցած հուղարկավորությանը Էրդողանին քննադատողներին բացահայտելու համար Այսպիսի հրեշտակներ են մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխության «ազնիվ» պաշտոնյաները․ Կարեն ՔոչարյանՁնաբուք և դժվարանցանելի ճանապարհներ՝ Շիրակի մարզում ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ադրբեջանում. Սերգեյ Մելքոնյան Սիրում եմ կրել վառ կերպարներ․ Արմինե Գրիգորյան (լուսանկարներ)Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել քաղաքական շահարկումներըՁյան առատ տեղումներ` Շիրակում, Լոռիում․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր. ՍԴ-ում ավարտվեց 102 միլիոն եվրո վարկի սահմանադրականության հարցի քննությունը․ 168.am Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը Օրվա կարևորը | Նոյեմբերի 26 Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ. Փաշինյան Արամ Հովհաննիսյանը և Զաքարի Բարթերը հայտնել են հայ-ամերիկյան համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունԽաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան Ուկրաինան 3 օրում արևմտյան հեռահար զենքով 2 հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ Ճապոնիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Վեհափառ Հայրապետը նորաօծ քահանաներին հորդորել է հայորդիների սրտերում զորացնել հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա (տեսանյութ) ՔՊ նիստում որոշվել է Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու Երկրաշարժ՝ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում «Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարսը ևս շարունակում է փակ մնալ Խոշոր ավտովթար․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել Նիկոլ, ժամանակնա «խնդրես» Լենային, որ հեռանա․ Ռոբերտ Հայրապետյան Ամանորին ի՞նչ նվեր են ցանկանում քաղաքացիները Փաշինյանից. հարցում (տեսանյութ) COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան. Նաիրա Զոհրաբյան ՀԱՊԿ երկրների ղեկավարները սահմանափակ ձևաչափով կքննարկեն անվտանգության հարցեր
Ամենադիտված