Հրաժարական չեմ տալու. ՀՖՖ նախագահ (տեսանյութ) Պլանավորում ենք կշռման կայաններ կառուցել միջպետական ճանապարհներին. ՏԿԵ նախարարի տեղակալ 2024-ին ունեցել ենք 4314 զոհերով և վիրավորներով պատահար․ 333 զոհ, 6016 վիրավոր․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ) Արցախցիներն իրենց, այլ ոչ թե՝ Լևոնի, Ռոբերտի, Սերժի կամ Նիկոլի շնորհիվ են ապրել Արցախում. Ծատուրյան (տեսանյութ) Միրզոյանը և Ռուբինյանը՝ Թուրքիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում Կան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին. Մելիքբեկյան Մահացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արարատ (Ռոմա) Բաղդասարյանը Զինվորները չեն խոնարհվել Աննա Վարդապետյանին ողջունելիս․ ՀՀ գլխավոր դատախազությունից հերքում են Քննարկվել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր ՈւՂԻՂ. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի մամուլի ասուլիսը ՀՀ-ում վիճակագրությունը մտահոգիչ է. տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինը 1 մարդ Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 

Կոմայի մեջ՝ հերոս Տիգրանը արտասվել է՝ լսելով մոր ձայնը. այդպես էլ կոմայից դուրս չգալով՝ մահացել է

Հասարակություն

Ժամկետային զինծառայող Տիգրան Արշակյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք հավերժացան՝ իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Տիգրանը ծնողների կողմից 5 տարվա սպասված երեխա է եղել: Նա ծնվել է 2000թ. դեկտեմբերի 16-ին Վարդենիկ գյուղում, մանկուց շատ աշխույժ ու ժպտերես երեխա էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմում է Տիգրանի քույրը՝ Էլեն Արշակյանը, որը չմոռացավ շեշտել նաև Տիգրանի խիստ, բայց և միևնույն ժամանակ  հոգատար եղբայր լինելը. «Բնավորությամբ մի քիչ բռնկվող էր, քույրերի հետ մի քիչ խիստ, ուշադիր, բայց տեղն եկած պահին միշտ ընտանիքի ու ընկերների կողքին էր»,- ասաց Տիգրանի քույրը։

Էլենը եղբոր մասին պատմելիս՝ նշեց, որ չնայած Տիգրանը լավ է սովորել միայն մինչև 5-րդ դասարանը, բայց մշտապես շատ լավ հարաբերությունների մեջ է եղել ուսուցիչների հետ. «Տիգրանը սիրված էր ոչ միայն ուսուցիչների կողմից, այլև ընկերների: Շրջապատում իրեն զգոն ու լուրջ էր պահում, գիտեր՝ որտեղ, ինչ խոսի: Անչափ մարդամոտ ու մարդասեր էր: Ազատ ժամանակ շատ էր սիրում գյուղի բոլոր բարեկամներին հերթով այցելել» ,- ընդգծեց Էլենը:

 Վերջինիս խոսքերով Տիգրանը շատ ոգևորված էր բանակ զորակոչվելու կապակցությամբ, նա հպարտ էր դրանով.  «Այնքան էր շտապում գնալ բանակ, հիշում եմ՝ բանակ գնալու օրը, երբ լացում էինք, փաթաթվեց ինձ ու ասաց՝ էդ երկու տարին ա, կծառայեմ գիքամ էլի, մի‘ լաց: 

 Տիգրանը ուներ բազում նպատակներ ու երազանքներ, որոնցից ամենակարևորը, թերևս, սիրած աղջկա հետ նշանվելն էր. «Ընկերուհու հետ շփվել էին 2 տարուց ավելի, բայց վիճեցին ու այդպես էլ չհասցրեցին հաշտվել: Տիգրանը շատ էր սիրում ընկերուհուն, նույնիսկ, երբ եկել էր արձակուրդ, ասում էր՝ պիտի նշանվեմ, նոր գնամ բանակ» ,- ասաց մեր զրուցակիցը:      

Եթե չլիներ այս պատերազմը, Տիգրանը 9 ամսից, Մեղրիում ծառայությունը ավարտած, կվերադառնար տուն և քայլ առ քայլ կհասներ իր բոլոր նպատակներին ու երազանքներին, ավաղ, պատերազմը փոխեց շատերի ճակատագրերը: Ռազմական դրությամբ պայմանավորված՝ Տիգրանին տեղափոխում են Ջաբրայիլ: Օրեր շարունակ պայքարում էր հանուն հայրենիքի պաշտպանության, ցավոք, վերջին շնչով կարողանում է պաշտպանել հայրենիքը. «Օրեր շարունակ թեժ մարտեր վարելուց հետո հոկտեմբերի 10-ին Տիգրանը ոտքից վիրավորվում է և այդ վիճակում «ՈւԱԶ» մեքենայով, իր ընկերներերին 130 կմ. անցնելով հասցնում է փոքր հոսպիտալ և նորից վերադառնում դիրքեր։ Այդ նույն օրը ԱԹՍ-ն  բեկորային մահացու վիրավորում է հասցնում եղբորս:  Ընկերները նրան տանում են Գորիսի հոսպիտալ, իսկ հետո տեղափոխում Երևան: Այդ ընթացքում Տիգրանը կոմայի մեջ է հայտնվում և, 4 օր ուշքի չգալով, մահանում է» ,- ասաց Էլենը:
   
Իսկ վերջում Էլենը նշեց, որ երբ մայրը այցելել էր Տիգրանին տեսակցելու, թեև ինքը կոմայի մեջ էր, բայց և լսում և հասկանում մայրիկի ամեն ասածը. «Մայրիկս, երբ գնացել էր  Տիգրանի մոտ, խոսել էր հետը ու հանկարծ նկատել, որ  Տիգրանի աչքերից արցունք է գալիս: Մայրս փարատվեց նրանով, որ գոնե տղան վերջին անգամ լսել է իրեն»,- եզրափակեց Էլեն Արշակյանը:
 
Զվարթ Պետրոսյան
 
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրաժարական չեմ տալու. ՀՖՖ նախագահ (տեսանյութ)Պլանավորում ենք կշռման կայաններ կառուցել միջպետական ճանապարհներին. ՏԿԵ նախարարի տեղակալ 2024-ին ունեցել ենք 4314 զոհերով և վիրավորներով պատահար․ 333 զոհ, 6016 վիրավոր․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ) ՌԴ ԱԳՆ-ն կքննարկի Ռուսաստանում ոչ բարեկամ երկրների քաղաքացիների վերաբնակեցման հարցը Արցախցիներն իրենց, այլ ոչ թե՝ Լևոնի, Ռոբերտի, Սերժի կամ Նիկոլի շնորհիվ են ապրել Արցախում. Ծատուրյան (տեսանյութ) Միրզոյանը և Ռուբինյանը՝ Թուրքիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկումՊենտագոնում ներողություն են խնդրել զինծառայողներիցԿան մարդիկ, որոնց համար երազանք է հայտնվել ՀՖՖ նախագահի աթոռին. ՄելիքբեկյանՌուսաստանը կասկածներ չունի իր բարոյական, պատմական և մարդկային իրավասության հարցում. ԼավրովԶելենսկին պատմության մեջ կմնա` որպես Ուկրաինայի «գերեզմանափոր». Մեդվեդչուկ«Մակարով» և թմբուկավոր ատրճանակների հայտնաբերումներ․ ոստիկանների բացահայտումները (տեսանյութ) Մահացել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արարատ (Ռոմա) ԲաղդասարյանըԶինվորները չեն խոնարհվել Աննա Վարդապետյանին ողջունելիս․ ՀՀ գլխավոր դատախազությունից հերքում են ԱՄՆ-ում մտահոգված են Իրանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականությամբՔննարկվել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր ՈւՂԻՂ. ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի մամուլի ասուլիսը ՀՀ-ում վիճակագրությունը մտահոգիչ է. տարեկան կտրվածքով ամեն օր ՃՏՊ-ի զոհ է դառնում միջինը 1 մարդ Գեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԱՄՆ-ում միգրանտներին սպառնում են ամենօրյա տուգանքներ և գույքի բռնագրավում․ ReutersՆերգաղթյալների երեխաների համար անհրաժեշտ է առավելագույն փորձեր սահմանել․ ՌԴ Պետդումայի պատգամավոր (տեսանյութ) «Հայաստանն իրեն զրկել է կարևոր տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունից»․ Ալիև Հայաստանի տաղավարը «Էքսպո 2025, Օսակա» համաշխարհային ցուցահանդեսում․ Փաշինյան (տեսանյութ) Սա սովորական ուղղորդված ֆաշիզմ է. Էլինար Վարդանյան ԱՄՆ-ը չի օգնի Եվրոպային Ռուսաստանի հետ հակամարտության հարցում․ GB News (տեսանյութ)ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավարն առաջարկել է տիեզերքում զենք տեղակայելՉինաստանի վրա ԱՄՆ մաքսատուրքերը չեն սահմանափակի նրա առևտրային հնարավորությունները․ РИА НовостиԱդրբեջանը ԱՄՆ-ին կփոխանցի ԱՄՆ USAID-ի անօրինական գործունեության մասին փաստերըՋուր չի լինի 5 լրագրող տուժող են ճանաչվել․ օրվա մամուլ (տեսանյութ) ԵՄ-ն պատասխան մաքսատուրքեր կսահմանի ԱՄՆ-ի դեմ․ PoliticoԳնդակը Հայաստանի դաշտում է․ ԱլիևԵթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, նա էլ իրավունք ունի նման բան ասելու. Վահե ՀովհաննիսյանՎրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է. պարզվել է նրա ինքնությունըԿասկածներ ունենք, որ Աշոտյանի կալանքը հսկող սարքի մեջ գաղտնալսող միջոց կա տեղադրված․ Զոհրաբյան (տեսանյութ) Պարեկներն իրականացրել են ուժեղացված ծառայություն․ 1390 վարորդ տուգանվել է (տեսանյութ) ՊԵԿ-ը հյուրընկալել է ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների կինոլոգիական ստորաբաժանումների ղեկավարներին Հայտնի է ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունների վայրըՀայտնի է հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում ՈւՂԻՂ. Խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայովՌադայի պատգամավորը հայտնել է՝ ինչու է Զելենսկին շտապում ընտրություններ անցկացնել «Չի կարա մի կերպար էսքան իդեալական լինի»․ Գրիգի հուզիչ շնորհավորանքըՀՀ-ն պատրաստ է ստուգել ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը․ ԱԳՆՄենք այս տարի լավ պրծանք. Գագիկ Սուրենյան Հայ շախմատիստուհիների արդյունքները՝ Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Մեդվեդևը մեկնաբանել է Թրամփի դեմ մահափորձըՄա՛մ ջան, տոնդ շնորհավոր. զինծառայող որդու անակնկալը՝ զինծառայող մորը (տեսանյութ) Ուկրաինան կվերանա քարտեզից. ԴուբինսկիԱրժանապատվություն չունենալն ապացուցած մարդիկ գերիներին մեղադրում են ինքնասպան չլինելու համար Մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող ենք ընկերանալ Հայաստանի հետ․ դա անիրատեսական է․ ԱլիևԶախարովան մեկ բառով գնահատել է Թրամփի սահմանած մաքսատուրքերը
Ամենադիտված