ՌԴ և Վրաստանի պետական սահմանին թուրք բեռնափոխադրողը սպանել է հային (տեսանյութ)
ՏեսանյութերՌուս-վրացական սահմանին բեռնատարների հայ և թուրք վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում՝ թուրք վարորդը սպանել է հային: Այս մասին հայտնում է «360» հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել վրացական ռազմական մայրուղու սահմանային անցակետում՝ մմիջանկյալ գոտում: Հյուսիսային Օսիայի ԱԴԾ սահմանային վարչությունը չի հերքել դեպքի մասին տեղեկությունները: Ընդգծվում է, որ ձնահյուսքի սպառնալիքի պատճառով սահմանային անցակետը դեռ փակ է: Դա հանգեցրել է այնտեղ մի քանի հարյուր բեռնատարի կուտակմանը: