Դավիթ Մանուկյանը խոսել է Օլգա Բուզովայից բաժանվելու պատճառների մասին
ԱյլՀայազգի ռեփեր և բլոգեր Դավիթ Մանուկյանը (Դավա) հայտնել է երգչուհի Օլգա Բուզովայից բաժանվելու պատճառը։ Արտիստն անձնական կյանքի մանրամասները բացահայտել է YouTube-յան «Небабские истории» շոուի ընթացքում։
«Դրանից հետո մտա առեւտրի կենտրոն, ինձ աղջիկներ էին նայում, եւ ես ինձ անհարմար զգացի։ Ես ինձ մոլոգարի նման էի զգում։ Տղայի նման, որը ոչնչացնում է աղջիկներին։ «Աղբյուզ» բառը հանրահայտ է դարձել, սակայն մարդկանց 90 տոկոսն այն չի հասկանում։ Ես հետո Օլյային ասացի․ «Դու տեսե՞լ ես աղջկա, որին դավաճանում ու ծեծում են։ Դու գիտես, որ ես քեզ չեմ դավաճանել։ «Այո, գիտեմ»,- պատասխանել են ինձ»։
Բուզովան այդպես էլ չի համաձայնել, որ այդ իրավիճակում սխալ է եղել։ Մանուկյանը նաեւ խոստովանել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում իր ու երգչուհու հարաբերություններն իդեալական չեն եղել։ Նրանք բազմաթիվ անգամներ բարձրացրել են բաժանվելու թեման։
«Ես հինգ անգամ ասել եմ․ «Արի բաժանվնեք։ Ես տեսնում եմ, որ դու ինձ հետ երջանիկ չես։ Ես երջանիկ չեմ։ Ես սիրում եմ քեզ ու չեմ կարողանում տեսնել, թե ինչպես ես տանջվում։ Արի մարդկայնորեն նստենք եւ հետեւորդների նկատմամբ հարգանքից դրդված՝ անենք դա»։ Արդյունքում ամեն ինչ հանգավ նրան, որ հարկավոր է գովազդվել դրա միջոցով»,- ասել է Դավան։