Մեծ պատերազմի վտանգ կա. իշխանական պատգամավորներն ակտիվ քննարկումների մեջ են
ՔաղաքականԱյն, որ Հայաստանը վերահաս լայնածավալ վտանգի առջև է՝ չեն ժխտում ոչ ընդդիմադիր ուժերը, ոչ էլ՝ ՀՀ իշխանությունները:
«Մեծ պատերազմի վտանգ, իսկապես, կա, և եթե այդ մասին խոսվում է, ապա դրա համար բավարար հիմքեր կան»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վիգեն Խաչատրյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանի հետ ռազմական բախումների հավանականությունը միշտ էլ մեծ է և դրան հակազդելու համար պետք է, նախ, ներքաղաքական համախմբում.
«Սա այն հարցն է, երբ պիտի մի կողմ դրվեն ներքաղաքական տարաձայնությունները և այն չշահարկվի քաղաքական նպատակներով: Ատաքին անվտանգային խնդիրներին դիմակայելու համար պակաս կարևոր չէ ներքին կոնսոլիդացիան: Երկրի համար առանցքային նշանակության հարցերում պետք է ունենալ կառուցողական ու արդյունավետ մոտեցումներ»,-ասաց իշխանական պատգամավորը:
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք ԱԺ ՔՊ խմբակցությունում քննարկվել են հավանական նոր պատերազմի սպառնալիքները, Խաչատրյանն նշեց հետևյալը.
«Խմբակցությունում պարբերաբար և գրեթե ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում քննարկումներ, այդ թվում՝ նաև պատերազմի հավանականության հարցը: Դա մշտապես մեր օրակարգում, միշտ պետք է աչքներիս առջև ունենանք այդ վտանգը»:
Արա Ալոյան