Բելգիայում Ադրբեջանի դեսպանը սպառնացել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը և ԵԽ պատգամավորներին
ԲլոգոսֆերաԵվրամիությունում Ադրբեջանի ներկայացուցչության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը և Սյունիք այցելած ԵԽ պատգամավորներին։
«Նրանք գիտեն, թե ինչ են անում իրենց պաշտպանելու համար։ Ադրբեջանում արտադրված «Istiglal IST-14.5» հակա–մատերիալ դիպուկահար հրացանն ունի մոտ 3000 մ կրակի արդյունավետ հեռահարություն։ Տղերք, հեռու մնացեք Ադրբեջանի պետական սահմանից...»,– Twitter-ում գրել է նա։
Նրա գրառումը մեծ արձագանք է ստացել արտասահմանցի լրագրողների կողմից։
«Պարզապես ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանը ակնարկում է, որ ԵՄ սահմանային դիտորդական առաքելությունը պետք է հեռու մնա Հայաստան/Ադրբեջան սահմանը դիտարկելուց, եթե նրանք չեն ցանկանում իրենց գլուխները պայթեցվեն ադրբեջանցի դիպուկահարի կողմից»,– ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի սկանդալային հայտարարությունը մեկնաբանել է կովկասյան հարցերով վերլուծաբան Նեիլ Հաուերը։
Իսրայելցի լրագրող Էմիլի Շրեյդերն, արձագանքելով Սադիգովի գրառմանը, նշել է․ «Ադրբեջանցի դիվանագետը բառացիորեն սպառնում է սպանել Եվրախորհրդարանի անդամներին»։