Վրաստանի վարչապետը հայտնել է՝ «ինչն է կործանել Ուկրաինան»
Վրաստան![Վրաստանի վարչապետը հայտնել է՝ «ինչն է կործանել Ուկրաինան»](/timthumb.php?src=disc/05-06-24/2ad9eb08e2d3d18f996bfbbe88995dea.jpg&w=780)
Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում թույլ չտան «մայդան» ու «ուկրաինացում»։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ միշտ հիշեցնում են «մայդանը»։ Ես ուզում եմ հիշեցնել, թե այն ինչ բերեց Ուկրաինային: Այն ժամանակ իշխանությունը դրսից էր նշանակվել այդ երկրում։ Սակայն մենք բոլորս լավ գիտենք, թե դրանից հետո ինչ կատարվեց Ուկրաինայում։ Մինչ այդ Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ և զարգացող տնտեսությամբ երկիր էր։ Այն ժամանակ Ուկրաինայի տնտեսությունը գրեթե 200 միլիարդ դոլար էր գնահատվում։ Այսօր երկիրը ավերված է, տնտեսությունը գտնվում է ծանր, աղետալի վիճակում», - ասել է Վրաստանի ղեկավարը։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ վրացական իշխանություններն ամեն ինչ կանեն Վրաստանում «մայդանն» ու «ուկրաինացումը» կանխելու համար։
![](banners/armflix.jpg)