Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը Կիսում եմ վարչապետի մոտեցումը․ պետք չէ բանակն արհեստականորեն սրբագործել. Պապիկյան (տեսանյութ) Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան ՌԴ, Ադրբեջանը, Իրանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն (տեսանյութ) Անպատասխանատու քաղաքական գործիչների սխալների գինը վերջում միշտ վճարում է ժողովուրդը․ Մարուքյան Ո՛չ ՀՀ-ն է իր տեղից հեռանալու, ո՛չ ՌԴ-ն. մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ. Պապիկյան Ես ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին տվյալներ չունեմ. Սուրեն Պապիկյան Էդգար Ղազարյանին հայհոյած փաստաբանը խուսափել է ներկա գտնվել դատական նիստին ՈւՂԻՂ. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունն է` Սբ. Հովհաննես եկեղեցում Պահանջում են դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1 միլիարդ դրամ Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան Ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ․ Լևոն Զուրաբյան 

Լոռու մարզում 93-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ նախաքննությունն ավարտվել է

Հասարակություն

Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից համագյուղացու տուն ներխուժելու, 93-ամյա տանտիրուհու նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, նրա սպանության, ինչպես նաև վերջինիս բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:

 «Այսպես, 2023 թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ կանչով Ագարակի բնակչուհու տուն մեկնած շտապօգնության խումբը, վերջինիս գտել է անկողնում մահացած վիճակում, գլխին՝ արյան հետքերով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարված վարութային և ապացուցողական միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ տարեց կնոջ առերևույթ սպանությունը կատարել է վերջինիս համագյուղացին՝ նրա տուն ներխուժելու հանգամանքը թաքցնելու նպատակով։ 

Մասնավորապես, 24-ամյա երիտասարդը 2023 թ․ նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է նախկին ընկերուհու տուն ու թակել լուսամուտը։

Սակայն, տեսնելով, որ տանտերերն իրեն նկատել են, վազելով հասել է հարևանությամբ գտնվող տուն, կոտրել պատուհանի ապակին ու, խախտելով 93-ամյա կնոջ բնակարանի անձեռնմխելիությունը՝ պատուհանով ապօրինի մուտք է գործել նրա բնակարան:

Այնտեղ գտնվելու ընթացքում երիտասարդը մտել է տանտիրուհու ննջասենյակ, որտեղ էլ կինն իրեն նկատել է, ինչից հետո իր կողմից նրա բնակարան ապօրինի մուտք գործելը թաքցնելու նպատակով, կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ, բռունցքով բազմաթիվ հարվածներ է հասցրել տարեց կնոջ գլխի և դեմքի շրջաններին՝ նրան պատճառելով մահացու վնասվածքներ։ 

Բացի այդ, իր կողմից հասցված վնասվածքների հետևանքով անօգնական վիճակում գտնվող կնոջ կամքն անտեսելով, երիտասարդը, նախքան նրա մահանալը, վերջինիս նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ։

Այնուհետև գողացել է տանտիրուհուն պատկանող երկու բջջային հեռախոսներն ու հեռացել:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա Ագարակի 24-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով․ 207-րդ հոդվածի 1-ին մասով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, 198-րդ հոդվածի 1-ին մասով և 254-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

 Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրա վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանության բարեփոխումները համակարգող նոր խորհուրդ կստեղծվի․ հաստատվել է խորհրդի կազմը Կիսում եմ վարչապետի մոտեցումը․ պետք չէ բանակն արհեստականորեն սրբագործել. Պապիկյան (տեսանյութ)Ռամշտայնի կոալիցիան փառաբանողները ի՞նչ կասեն․ Պողոսյան Խոր ցավ եմ ապրում` տեսնելով ավերիչ անտառային հրդեհներն իմ հայրենի նահանգում՝ Կալիֆորնիայում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Բիանկայի առանց ցենզուրա կադրերը ցնցել են համացանցը (լուսանկարներ)ՌԴ, Ադրբեջանը, Իրանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն (տեսանյութ) Անպատասխանատու քաղաքական գործիչների սխալների գինը վերջում միշտ վճարում է ժողովուրդը․ Մարուքյան ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Բաքվում տեղի ունեցած ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբՍլովակիայի խորհրդարանը գնահատում է Ֆիցոյի հրաժարականըՈ՛չ ՀՀ-ն է իր տեղից հեռանալու, ո՛չ ՌԴ-ն. մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ. Պապիկյան ՔՊ խմբակցության պատգամավորները մասնակցում են Մհեր Սահակյանի հոգեհանգստին (լուսանկարներ)Քանյե Ուեսթը կարող է ներքաշվել դատական գործընթացների մեջ (լուսանկարներ)Ես ադրբեջանական բանակի տեղաշարժերի մասին տվյալներ չունեմ. Սուրեն ՊապիկյանԷդգար Ղազարյանին հայհոյած փաստաբանը խուսափել է ներկա գտնվել դատական նիստինՈւՂԻՂ. ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությունն է` Սբ. Հովհաննես եկեղեցում Պահանջում են դատավոր Անի Հարությունյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1 միլիարդ դրամ Մենք անգամ պաշտոնապես չենք չեղարկել ՀԱՊԿ-ի մաս լինելը. Պապիկյան Ես նման բան չեմ ասել, ընդհանրապես համարել եմ նախնընտրական դաշինքների մասին խոսակցությունները վաղաժամ․ Լևոն ԶուրաբյանՊապիկյանը Տիրան Խաչատրյանի և մյուս կալանավորված զինվորականների վերաբերյալ հրաժարվեց կարծիք հայտնել (տեսանյութ) Թրամփը հրաժարվել է Ուկրաինայում հակամարտությունը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու իր խոստումից․ FTԱրդյոք ապահովված են Սյունիքի սահմանները․ Պապիկյանը պատասխանել է հարցինՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՊուշկինի թունելը հոսանքազրկվել է Համացանցում է հայտնվել Նիկոլ Քիդմանի և Թոմ Քրուզի էպոտաժային կադրը (լուսանկարներ)Հայտնի է Վենետիկի միջազգային բիենալեում Հայաստանը ներկայացնող նախագիծը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ժամանակավոր երևույթ է․ ԱԳՆԻրանի ԱԳՆ-ն նշել է Ռուսաստանի հետ ռազմավարական համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտներըԴիլիջանի համայնքապետը դայակից պահանջել է աշխատանքից ազատման դիմում գրել. «Հետք» ԵՄ-ն նախատեսում է հրաժարվել ռուսական գազիցՌուսաստանը «Հաղթանակի 80-ամյակի» շքերթին հրավիրել է 19 երկրների ներկայացուցիչներիՆավթի գները չափավոր աճում ենՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը հանդիպել է Վայոց ձորի մարզպետի հետ Լեհաստանը օդ է բարձրացրել կործանիչները«ԱՄՆ ազգային շահերը ամեն ինչից վեր է»․ ԱՄՆ սենատոր90 հազար անապահով ընտանիքների թիվն իջեցրել ենք 30 հազարով. Նարեկ Մկրտչյան Բաքվում պահվող հայ գերիները կապվել են ընտանիքների հետ (տեսանյութ)ՈւՂԻՂ. ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի 2024 թվականի ամփոփիչ ասուլիսը IFC-ի ամենախոշոր գործարքը Ամերիաբանկի հետ Թրամփի խորհրդականները կարծիք են հայտնել՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար ամիսներ կպահանջվենՏարադրամի փոխարժեքները այսօրՈւՂԻՂ. Էդգար Ղազարյանի բռնության գործով դատական նիստն է ընթանումԴատարանը Զարուհի Փոստանջյանին տուգանելու որոշում է կայացրել. վերջինս պատրաստվում է բողոքարկել (տեսանյութ)Գերմանիան Ուկրաինային է փոխանցել հազարավոր հրետանային արկեր և ԱԹՍ-ներՉի բացառում՝ 2026-ի ընտրություններին ՀԱԿ-ը միանա Հայկ Մարությանին․ Լևոն ԶուրաբյանՄիջուկային զենքի ստեղծումը «պատմական ընտրություն» է Չինաստանի համար․ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչԱՄՆ հետ միջուկային համագործակցության ձևակերպումներն ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ. Արտակ Զաքարյան Ջալալ Հարությունյանի դատական նիստը բացից անցել է դռնփակի «Կարտոշկի սինդրոմը»․ Հովիկ Աղազարյանն իր հեղինակած գրքից մի հատված է հրապարակելՏղամարդը վերադարձել է աշխատանքից և տանը հայտնաբերել քնած գողինԻրանը հրաժարվել է դիրքորոշում հայտնել հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)
Ամենադիտված