«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված «Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ» Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսեր Նիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել են 

«Ինձ շատ վիրավորված զգացի...». Աննա Հարությունյան (ֆոտո)

Հասարակություն

- Երկար ժամանակ էկրաններին լինելուց և հեռուստասերիալներում հանդես գալուց հետո դադար առար: Ինչո՞վ էր դա պայմանավորված՝ արդյոք երկար ժամանակ էկրաններին լինելը քեզ սպառելու վտա՞նգ էր ներկայացնում:

- Կարծում եմ՝ պարտադիր չէ միշտ եթերում լինելը, թեև պետք է ասեմ, որ երբեք դեմ չեմ եղել դրան: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունն ու ամեն օր ուրախանում եմ այն փաստով, որ զբաղվում եմ դրանով թե՛ թատրոնում, թե՛ հեռուստատեսությունում: Հեռուստատեսությունից պարզապես չստացա այն առաջարկները, որոնք ինձ կհետաքրքրեին: Եթե տվյալ պահի հոգեվիճակիս համապատասխան ինձ դեր առաջակեն, անպայման կհամաձայնեմ, որովհետև կարծում եմ, որ միշտ էլ նորովի ներկայանալու հնարավորություն ունեմ: Թեև հաճախ խոսվում է այն մասին, որ դերասանները «կրկնվում» են, բայց եթե դերասանն իրենից ինչ-որ բան է ներկայացնում, կարող է փոխվել 180 աստիճանով: Դրա օրինակը ես ունեցել եմ «Երևան-Չիկագո-Ծաղկաձոր տրանզիտ» ֆիլմում: Շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ ինձ չեն կպցրել «սերիալային դերասանուհի» պիտակը:

- Կա՞ն հստակ կերպարներ, որոնց մասին երազում ես:

- Ես ինձ երբեք չեմ ների, եթե 40-50 տարեկանում հետ նայեմ ու հասկաամ, որ իմ ուզած դերերից մեկը չեմ խաղացել: Կա մի պիես, որն առաջիկայում կբեմադրվի, սակայն այդ մասին չեմ խոսի, քանի որ չափազանց վախենում եմ. ես ունեի երազած պիես, որի մասին խոսեցի, և այն բեմադրեցին ու այլանդակեցին: Այս պիեսի համար նույնիսկ գլխավոր հերոսին եմ ընտրել. բոլորին շատ հայտնի, հրաշալի դերասան է, թեև նա դեռ չգիտի, որ ես իրեն ընտրել եմ :) Շատ ուրախ կլինեմ, եթե ինքը համաձայնի: Երազածս երկրորդ կերպարը, որը մինչև 35-40 տարեկանում դեռ կարող եմ խաղալ, Մարգարիտ Գոթյեի կերպարն է:

- Սերիալներում գլխավոր դերեր չես մարմնավորել: Հեռուստատեսությունում գնահատվա՞ծ ես:

- Գոհ եմ, որ գլխավոր դեր չեմ ունեցել, քանի որ դա մեծ հերոսություն է: Ես ծափահարում եմ բոլոր նրանց, ովքեր գլխավոր կերպարներում են հանդես գալիս, ու նաև ցավակցում եմ, որովհետև առաջին հերթին վտանգում են իրենց առողջ ու գեղեցիկ տեսքը: Ստվերում մնալը ճիշտ է. ժամանակն է ծնում իր հերոսներին: «Աննա» սերիալում գլխավոր կերպարում լինելը ինձ համար կարող էր ճակատագրական լինել. այդ նույն ժամանակահատվածում ես սովորում էի վերջին կուրսում և պատրաստում էի դիպլոմային աշխատանքս՝ «Մակբեթթը», և ահա ինձ բաժին ընկավ գլխավոր հերոսուհու քրոջ կերպարը, որը սերիալային իմ լավագույն կերպարն է: Կարծում եմ՝ դիպլոմային աշխատանքը պետք է ամենալավը լինի, քանի որ որպես դերասանուհի՝ քո անցաթուղթն է դառնում: Ես այդ օրն ապացուցում էի՝ արժանի՞ եմ կարմիր դիպլոմի, թե՞ ոչ:

Կարծում եմ՝ ուսումն ամենակարևորն է: Ես Արմեն Մազմանյանի արվեստանոցն եմ ավարտել և, երբ չորրորդ կուրսում էի, սրտի դողով մոտեցա նրան ու հարցրեցի՝ թույլ կտա՞ք սերիալում նկարահանվեմ: Եթե ինքը մերժեր, ես չէի համաձայնի: Ցավում եմ, որ այսօրվա ուսանողությունը միայն փողի մասին է մտածում: Իհարկե, անհրաժեշտ է գումար վստակել, բայց նախ պետք է լավ մասնագետ դառնալ: Առաջին կուրսի ուսանողին կարող ես ներկայացման մեջ խաղալու առաջարկ անել, ու նա միանգամից գումարի մասին խոսի. թեպետ ոչ բոլորն են այդպիսին: Ես մինչև հիմա ունեմ ներկայացումներ, որոնցում գումարի մասին խոսք լինել չի կարող:

- Որքան էլ չկարևորես հոնորարները, ապրելու համար միջոցներ են պետք: Լա՞վ ես վարձատրվում:

- Մեկն ասել է՝ ինչու ապրել վատ, եթե կարելի է ապրել լավ. այսօր գումարը մեծ նշանակություն ունի մարդավայել ապրելու համար: Դեմ եմ այն մտքին, որ արտիստը պետք է սովի մատնված ապրի, որպեսզի արվեստի գործեր ստեղծի: Եթե պետք է, ես կարող եմ կոտրտված եղունգներով և կեղտոտ մազերով խաղալ, բայց ինչ վերաբերում է որպես արտիստ ներկայանալուն՝ ես պետք է միշտ անթերի լինեմ. դա իմ պարտքն է հասարակության առաջ, իսկ դրա համար, ցավոք, գումար է անհրաժեշտ:

Ես դժգոհ չեմ հեռուստատեսային իմ հոնորարներից, իսկ թատրոնում կշարունակեմ խաղալ, եթե նույնիսկ ինձ չվարձատրեն և, եթե անգամ թատրոնում ինձ բարձր վարձատրեն, կշարունակեմ սերիալում նկարահանվել: Ամեն երեկո ես հուզվում եմ նկարահանումների գնալուց առաջ և ուրախանում եմ դրա համար:

- Սերիալային կերպարներիդ հիմնականում բնորոշ էր կամակորությունը: Ինքդ կամակո՞ր ես:

- Չէ, ես հնարավորինս հարմարվող, նպատակիս հասնելու համար ամեն ինչի դիմացող մարդ եմ: Ինչպես ասում էր Նապոլեոնը՝ համբերությունը կյանք է, և յուրաքանչյուր բանի ես հասնում եմ քայլ առ քայլ: Դժվարությամբ ձեռք բերածդ դժվար թե կորցնես: Ինչ վերաբերվում է կամակոր կերպարներին՝ բոլորն էլ գիտեն, որ չորսուկես տարի միևնույն սցենարիստի հետ եմ աշխատել: Գուցե նա ինձ այդպիսի կերպարներում է տեսել, կամ ես եմ կերպարս այդ ուղղությամբ տարել. ամեն դեպքում, ինձ համար ցավալի է. ես կուզեի բազմաժանր ներկայանալ, քանի որ ինձ տարբեր կերպարներում եմ տեսնում:

- Վերջին շրջանում քեզ համար մեկ այլ զբաղմունք էլ ես գտել՝ նիհարեցման սրահ ես բացել: Ինչո՞վ էր պայմանավորված այսպիսի որոշումը:

- Երբ ծանոթացա ընկերոջս հետ, շփվեցինք, սիրահարվեցինք, սիրեցինք ու սկսեցինք մտածել նույնակերպ, մի օր նա ինձ հարցրեց՝ իսկ դու ուրիշ հետաքրքրություն չունե՞ս:

Ես ինձ շատ վիրավորված զգացի՝ մտածելով, որ ես այնքան սահմանափակ եմ, որ կարծում են՝ դերասանությունից այն կողմ աշխարհ չկա, ինչը սխալ է: Ես այդ պահին իրեն ասացի, որ մագիստրատուրան կերպարվեստի բաժնում եմ սովորել, ու ես նաև արվեստաբան եմ, ինքն էլ ասաց՝ արվեստի կողքին այլ բաներ չկա՞ն: Ես հասկացա, որ այլ հետաքրքրություններ չունեմ: Եվ մենք ինձ համար նոր հետաքրքրություն մտածեցինք, որը լրջացավ և հասավ բժշկական մակարդակի. ընկերոջս խորհրդով և օգնությամբ նիհարեցման սրահ բացեցինք:

Երբևէ չեմ մտածել, որ իմ կյանքում կգա մի փուլ, երբ կհետաքրքրվեմ մի բանով, որն արվեստին մոտ չէ: Պիտի նշեմ, որ նիհարեցման գործընթացի ժամանակ կարողանում եմ իմ աշխատանքը հասցնել արվեստի մակարդակի և նույնքան հաճույք ստանալ, ինչքան բեմում և էկրանին: Ուրախանում եմ, երբ կարողանամ եմ օգնել մարդկանց, որ ազատվեն ավելորդ քաշից:

- Սիրելիիդ ազդեցությամբ շա՞տ բան է փոխվել քո կյանքում:

- Սերն ինձ շատ փոխեց. նախկինում ինձ ճանաչողները հիմա չեն ճանաչում: Առաջ մռայլ էի, մտածկոտ, ամփոփված, չշփվող, ջղային և, մարդկանց կարծիքով, գոռոզ ու մեծամիտ. դա ինքնապաշտպանական բնազդ էր: Ես ջղային կերպար էի ստեղծել, որը բոլորին վախեցնում էր:

Այդ շրջանում շատ էի կարդում և բազմաթիվ գրքերի կարդացած տեղեկությունը դեռ չէր դասավորվել համապատասխան «դարակներում». ամեն ինչ շատ խառն էր: Անընդհատ փնտրտուքների մեջ էի, ինքս ինձ փորձությունների էի ենթարկում: Իմ առաջ բարիերներ էի դնում, որ ուրիշները դա չանեն: Ես շփվող էի, բայց հիանալիորեն թաքցնում էի դա ու դրանից հաճույք էի ստանում: Ինձ համար դա ինքնադաստիարակման միջոց էր: Երեք տարի ես այդպես նկարահանվեցի՝ չշփվելով մարդկանց հետ, ովքեր ինձ շրջապատում էին: Երբ սրտումս սեր բացվեց, սկսեցի պայծառանալ, շփվել, բոլորն ապշած նայում էին: Անհասկանալի բարություն է մեջս մտել. ես երբեք այսպիսին չեմ եղել: Ուրախ եմ, որ սերն ինձ այցելեց, որովհետև դրա բացակայությունը շատ վատ տեղ է տանում:

- Իսկ այժմ ի՞նչ խոչընդոտներ ես դրել քո առաջ:

- Այս պահին հրաշալի հոգեվիճակում եմ: Խոչընդոտները թող սպասեն :) Հիմա ես լիարժեք վայելում եմ կյանքս, լիարժեք ապրում եմ, որովհետև օգտագործում եմ մարդկային հատկություններս՝ սիրում եմ, օգնում, հետաքրքրվում, հիանում, զարմանում, սովորում:

Հարցազրույցը՝ esyes.am-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հատ-հատ ստուգելու է «Իրավունք». Մարզպետներին թիվ 1 է տրված«Հրապարակ»․ ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Հայ-ռուսական հարաբերություններն ասֆալտի վրա էլ են ազդել Իշխանությունը կզբաղվի «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորների օգնականներով. ՔՊ-ն չի հանդուրժի. «Ժողովուրդ»Քայլի Ջենները կգլխավորի Hulu-ի նոր թրիլեր-դրաման, Քիմ Քարդաշյանը՝ գործադիր պրոդյուսերՆիգերիայում ռազմաօդային ուժերի ինքնաթիռ է կործանվել․ օդանավում գտնվող բոլոր 25 մարդիկ զոհվել ենՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըՖրանսիան նոր միջուկային հրթիռ է փորձարկել. AFPՊԵԿ-ում և Համաշխարհային բանկում քննարկել են բարեփոխումների ընթացքն ու հետագա անելիքները Middle East Eye․ Թուրքիան Սաուդյան Արաբիա սահմանափակ զորակազմ կուղարկիԳերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավարը, հնարավոր է, տեղեկություններ է փոխանցել ԱդրբեջանինԿացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասինԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴիլիջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՄհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը«Ակադեմիական քաղաք» ծրագիրը կնպաստի ապագա առաջնորդների ձևավորմանըՈւզբեկստան–ԵԱՏՄ առևտուրը հասել է $14,6 մլրդ-ի․ Ռուսաստանը՝ գլխավոր գործընկերԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՏեղի է ունեցել Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նիստըՆԱՏՕ-ի լոգիստիկ հանգույցը պաշտպանելու համար Շվեդիան Լեհաստանի արևելքում Patriot համակարգեր կտեղակայիԹուրքիան Ուկրաինային ՀՕՊ համակարգ է մատակարարելՓարիզում լիցեիստների զանգվածային ակցիաների ընթացքում ցուցարարները խանութներ են վնասելՀայկ Սարգսյանը և Ավետիք Օրդյանը հեռացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունիցՀունգարիայի վարչապետը հայտարարել է 2027 թվականից հարստության հարկի ներդրման մասին Ռուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիԱվելի շատ խոցեցին մեր վիրավոր սրտերը․ զոհվածի մայրը՝ սեպտեմբերի 27-ի շոու-ծրագրի մասինՌուսաստան՝ Փաշինյանի այցի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ առայժմ չկան. ԿրեմլԴեռ փաստ չի՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է. Նիկոլ Փաշինյան Հայաստանը փորձում է ռազմակայանի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը բարդել ՌԴ-ի վրա. ՌԴ ԱԳՆՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՀերիք չի Աստծո պատիժ է, մի բան էլ՝ բանտի «պուտյովկա» եք շալակելու.հանգի’ստ թողեք եկեղեցուն Եկեղեցու դեմ նոր քայլ․ ՔՊ-ն քննիչ հանձնաժողով ստեղծեց. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Ռուբիո (տեսանյութ) Իսպանիայի կառավարությունը բողոքների ֆոնին բնակարանային ճգնաժամի լուծման հրատապ միջոցառումներ է հաստատել Մակրոնը հրապարակել է M51.3 հրթիռի արձակման տեսանյութըԵԽԽՎ զեկույցը ձեր խայտառակությունն էր. Չախոյանը` ընդդիմադիրներին Հիմա ի՞նչ ՔՊ-ամետ մարդիկ «Տաշիր-պիցցա» չգնա՞ն, Տաշիրից կոշիկ չառնե՞ն, մի՛ պառակտեք․ Ռուբինյան Եթե ձեր ղեկավարության տակ լիներ անգամ ՆԱՏՕ-ի բանակը, մենք ունենալու էինք նույն արդյունքը Իշխանությունը պետք է ամաչի, ԵԽԽՎ-ն ասում է՝ դադարեցրե՛ք սելեկտիվ հետապնդումները. Վարդևանյան Ես տեղանքում իրազեկման խնդիր եմ տեսնում. պատգամավոր Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Երբ ասում եք՝ Բաքուն կրակի էլ, մենք չենք կրակելու, դրանով ցույց եք տալիս, որ անատամ երկիր ենք ՔՊ-ի ճիշտ քաղաքականությունն է, որ երկուսուկես տարուց ավել ՀՀ-ի սահմանին զոհ չի եղել. Կոնջորյան
Ամենադիտված