Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար Ղազարյան Մեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարով Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներին 

Վերջին աշխատանքը «Յո՞ երթաս» ֆիլմն է. հայերը համաշխարհային կինոյում

Գիտություն և Մշակույթ

1970-ականների վերջին իր նոր` «Նախագահի մահը» ֆիլմի պրեմիերայով Հայաստան եկավ լեհ հայտնի կինոռեժիսոր Եժի Կավալերովիչը: Նա արդեն համաշխարհային կինոյի աշխարհահռչակ դասական էր: Ես (Սվետլանա Գուլյան) բախտ եմ ունեցել հարցազրույց անցկացնել Եժի Կավալերովիչի հետ Հայկական հեռուստատեսությունում, որի ավարտին հարցրի նրան իր հայկական ծագման մասին: Եվ ամբողջ Հայաստանով մեկ հնչեց նրա պատասխանը. «Այո´, իմ նախնիները հայեր են եղել: Իմ տատն ու պապը լավ էին խոսում հայերեն: Նրանք հաճախ հայկական երգեր էին երգում»: Սակայն նրանք վաղ են մահացել, և Կավալերովիչի կապը հայության հետ ընդհատվել է վաղ մանկությունում: Հայ համայնքի հետ նա կապ չի ունեցել և իրեն լեհ է համարել: Գտնվելով Հայաստանում` նա այցելեց հանրապետության պատմական հիշարժան վայրեր: Նա զարմանալիորեն քաջատեղյակ էր հայ ժողովրդի պատմական իրադարձություններին: Գիտեր Թուրքիայում իրականացված հայերի ցեղասպանության մասին: Սակայն չէր հիշում, թե ծագումով որտեղից են եղել ծնողները: Կավալերովիչը եղավ հայկական գյուղում և հաճույքով ճաշակեց պանրով ու կանաչիով բրդուճն ու գյուղի մածունը: Երևան վերադարձի ճանապարհին, մեքենայում, նա երկար լռեց, իսկ այնուհետև մտախոհ ասաց. «Այնպիսի զգացողություն ունեմ, ասես այս ամենն ինձ հետ արդեն պատահել է: Այս ամենն ինձ ծանոթ է: Դա, հավանաբար, գեներիս հիշողությունն է»: Իսկ մասնավոր զրույցում Կավալերովիչն ասաց, որ «իչ»-ով ավարտվող լեհական ազգանուն կրողները էթնիկ հայեր են:

Եժի Կավալերովիչը ծնվել է 1922թ. հունվարի 19-ին, ծայրամասային փոքրիկ Ուկրաինական Գվոզդևե (Գվոզդեց) բնակավայրում, մտավորականների ընտանիքում: Ընտանիքում ավանդաբար հրապուրված էին գեղանկարչությամբ: Նրա քեռին պրոֆեսիոնալ նկարիչ էր և մահվանից հետո քրոջորդուն էր թողել ներկապնակը, նկարակալը և ներկերը: Այդպես Եժին վաղ հասակից կապվեց նկարչությանը: Փոքր քաղաքում ո´չ թատրոն կար, ո´չ թանգարաններ, դրա համար էլ գեղանկարչությունն էր լրացնում պատանու` արվեստով հրապուրվածությունը: Ավելի ուշ, գիմնազիայից հետո, նա մեկնում է Կրակով և ընդունվում Գեղարվեստի ակադեմիա: Այստեղ արդեն նա տարվում է կինոարվեստով և միաժամանակ հաճախում կինոինստիտուտի պարապմունքներին: 1947թ. իբրև ռեժիսորի ասիստենտ մասնակցում է լեհական «Արգելված երգեր» կինոնկարի նկարահանումներին: 1951թ. Կազիմեժ Սումերսկու հետ միասին նկարահանում է իր առաջին` «Լեռնակույտ» ֆիլմը, որում հստակ ի հայտ եկավ Կավալերովիչի հետաքրքրվածությունը կինոյում ձևի հարցերի նկատմամբ: Բայց պլաստիկ ձևերով խաղը երբեք ինքնին չի հրապուրել ռեժիսորին: Նա երբեք չի հայտնվել այն արվեստագետի վիճակում, որին հանդիսատեսից անդունդն է բաժանում: «Ես ուզում եմ, որ հանդիսատեսը չլսի ինձ, այլ մտածի ինձ հետ միասին կյանքի մասին»: Այս խոսքերը դառնում են նրա ստեղծագործության բանաձևը: Յուրաքանչյուր նոր աշխատանքում նա ոչ միայն նյութին առավել համապատասխանող ձևը կփնտրի, այլև հանդիսատեսի հետ «միասին ստեղծագործելու» նոր հնարավորություններ:

Եժի Կավալերովիչն ապշեցնող արագությամբ ճանաչման արժանացավ և´ հայրենիքում, և´ նրա սահմաններից դուրս: Նրա յուրաքանչյուր հաջորդ ֆիլմն ավելի ու ավելի լավն էր, ավելի վարպետորեն ստեղծված, ավելի նուրբ, և մեծ չափով տարբերվում էր նախորդներից: Կավալերովիչի ստեղծագործությունը վարպետության օրինակ է, որն անընդհատ կատարելագործվում էր: Յուրաքանչյուր նոր ֆիլմի հետ բարդանում էր նրա լեզուն, կատարելագործվում ձևը: Բայց վերջինս երբեք նրա ֆիլմերում չի դառնում ինքնանպատակ և չի գերիշխում բովանդակության վրա: Հանդիսատեսի և ռեժիսորի միջև թյուրըմբռնում երբեք չի առաջացել: Նա միշտ սիրելի է եղել հանդիսատեսի համար, և նրա ֆիլմերը միշտ լեփ-լեցուն կինոսրահ են հավաքել: Եվ ոչ միայն Լեհաստանում:

Եժի Կավալերովիչի ֆիլմագրությունն այնքան էլ մեծ չէ: Մոտ 20 կինոնկար: Բայց դրանց մեջ են այնպիսի փայլուն կինոնկարներ, ինչպիսիք են «Ստվերը» (1956), «Մեծ պատերազմի իսկական ավարտը» (1958), «Գնացքը» (1959 «Փարավոնը» (1966), «Նախագահի մահը» (1978) և «Յո՞ երթասը» (2001):

«Մեծ պատերազմի իսկական ավարտը» (մեր երկրում այն ցուցադրվել է «Դա չի կարելի մոռանալ» անվամբ) ֆիլմում նկարահանված է մի մարդու պատմությունը, ով պատերազմի ավարտից մի քանի տարի անց վերադառնում է կնոջ մոտ համակենտրոնացման ճամբարից, էպիլեպսիայով հիվանդ, համր, հիշողության կորստով, բայց նորմալ մտածողությամբ: Կինը պայքարում է ամուսնու հանդեպ պարտքի զգացման և այլ տղամարդու նկատմամբ սիրո միջև: Տնային աշխատող ծեր կինը հավատարմորեն սիրում է հիվանդին և ատում նրա կնոջը, իր կարծիքով` ամուսնու նկատմամբ նրա եսասիրության պատճառով: Հերոսները մարտնչում են անելանելի իրավիճակում` «պատռվելով» պարտականությունների, բարոյական պարտքի և զգացմունքների արանքում: Սեր մարդկանց, ատելություն պատերազմի և մարդկային երջանկության հանդեպ անկեղծ մտահոգություն. այս զգացումներով է լեցուն ֆիլմը և դրանցում է նրա գլխավոր արժեքը: Ֆիլմը թաթախված է նաև ապշեցուցիչ անելանելիության զգացումով: Ֆիլմի հերոսների համար պատերազմն այդպես էլ չի ավարտվել: Ֆիլմի անվանումն ասես նախազգուշացում է` ուղղված մարդկանց: Ֆիլմի գլխավոր դերերի փայլուն կատարմամբ հանդես են եկել Լյուցինա Վինիցկան և Ռոլանդ Գլովացկին: Սա Լյուցինա Վինիցկայի երկրորդ դերն էր կինոյում: Հետագայում նա շատ կանանց կերպարներ է մարմնավորել Կավալերովիչի ֆիլմերում:

«Գնացքը» ֆիլմի գործողությունները տեղի են ունեցել գնացքի վագոն-ննջարանում: Գնացքով ծով հանգստանալու էր գնում քաղաքաբնակների մի խումբ: Ֆիլմում միասնական, կապակցված սյուժետային գիծ չկա: Կավալերովիչը վիրտուալ կերպով առաջ է տանում պատմությունը` անընդմեջ ընդհատելով և միահյուսելով տարբեր սյուժետային գծերը, անընդհատ ավելացնելով նոր գծեր հերոսների բնութագրերին, տեղի ու ժամանակի նորանոր հատկանիշներ գտնելով, որոնք նրբորեն ազդում են գործողության զարգացման և կերպարների արարքների վրա: Ինչպես որ անհնար է վերապատմել երաժշտությունը, այդպես էլ անհնար է խոսքերով հաղորդել Լյուցինա Վինիցկայի, Լեոն Նեմչեկի, Զբիգնև Ցիբուլսկու դերասանական խաղի նրբին վարպետությունը: Ֆիլմում հերոսներ շատ կան, և նրանցից յուրաքանչյուրը լեհական հասարակության ինքնատիպ շերտի բացահատման որոշակի խնդիր է կրում: Կավալերովիչը համոզիչ կերպով բաց է անում գնացքի ուղևորներից յուրաքանչյուրի հոգեբանությունը` երբեմն ճիշտ գտնված մանրամասնի, իսկ երբեմն էլ` պատկերավոր միջոցների բարդ համակարգի օգնությամբ: «Գնացքը» զուտ ռեժիսորական ֆիլմ է: Ինչպես և, ի դեպ, Կավալերովիչի բոլոր ֆիլմերը: Ռեժիսորը դիմում է հանդիսատեսների ասոցիատիվ մտածողությանը: Նա խոստովանել է, որ «Գնացք»-ում չի ձգտել ցուցադրել «մեծ գաղափարներ»: «Ես ֆիլմ եմ նկարել միայն զգացմունքների մասին, թռուցիկ շփումների մասին, որ ծնվում են մարդկանց մեջ, ընդհանրության մասին, որ անգամ մեկ գիշերվա մեջ է առաջանում»: Ռեժիսորն ասում է, որ կուզենար գրավել հանդիսատեսների ուշադրությունը որոշ հարցերի վրա, որոնց մասին սովորաբար ամոթխածորեն լռում են: Կավալերովիչի այս ֆիլմը, ինչպես և նրա ֆիլմերի մեծամասնությունը, չի ավարտվում կինոդահլիճում: Մտքերը նրա մասին հեռանում են հանդիսատեսի հետ:

Նրա հաջոորդ` «Իոաննայի մայրը` հրեշտակներից» Կավալերովիչը նկարահանել է այն ժամանակ, երբ լեհական կինեմատոգրաֆում եռանդուն որոնում էին այն հարցերի պատասխանները, որոնք առաջադրում էր արդիականությունը: Ինչպես և լեհ ռեժիսորներից շատերը, Կավալերովիչը փնտրում էր մարդկանց հոգևոր անբարեկեցության պատճառները: Եվ նա տալիս է լեհերի ժամանակակից հոգեկան հիվանդության ախտորոշումը` ճակատամարտ տալով ամենամռայլ ու չարակամ այն ամենին, ինչը տանջում է նրանց: «Կինոյի արվեստը» հանդեսին տված հարցազրույցում Կավալերովիչը ասել է ֆիլմի մասին. «Ֆիլմում բախվում են երկու ուժ` սերը և հավատը, և սրանում է նրա հերոսների ողբերգությունը: Կրոնական հավատը սպանում է մարդկային սերը»: Կավալերովիչը հանդես է գալիս եկեղեցու և կրոնական մտածողության, այլ ոչ թե Աստծո կամ նրա սպասավորների դեմ, նա հանդես է գալիս որոշ մարդկանց այն համոզման դեմ, թե հավատը գերազանցություն ունի բանականության հանդեպ: Ֆիլմը խիստ անսովոր է, բարդ և բազմաշերտ: Կինոնկարի մտահղացումը փայփայվել է մի քանի տարվա ընթացքում, նրա յուրաքանչյուր կադրը ստուգված է և իրականացված վիրտուոզի թեթև ձեռքով: Կարդինալ Ռիշելիեի հրամանով ձերբակալվում և ողջ-ողջ այրվում է քսյոնձը: Ճիզվիտ Սուռինը նա էր, ով քշում էր սատանաներին Իոաննայի միջից: Իոաննան մեռնում է վանքում` հիվանդ և´ ֆիզիկապես, և´ հոգեպես: Կավալերովիչը հարազատ է մնացել պատմական ճշմարտությանը: Ֆիլմի գործողությունը նույնպես տեղի է ունենում վանքում: Իոաննայի դերակատարն է ռեժիսորի սիրելի դերասանուհին` Լյուցինա Վինիցկան, որն այս ֆիլմում հանդես է բերում իր տաղանդի նոր որակներ: Եթե նախորդ ֆիլմում նա իր հերոսուհուն ներկայացնում է դերասանական խաղի շատ նուրբ, հազիվ նշմարելի նյուանսներով, ապա «Իոաննայի մայրը` հրեշտակներից» ֆիլմում նրա խաղը տարբերվում է լայն ու հոծ վրձնահարվածներով, որոնք երբեմն գրեթե վերածվում են գրաֆիկայի: Ռեժիսորն ու դերասանուհին էկրանին ստեղծում են անկոտրում բնավորություն: Ի տարբերություն Իոաննա Իվաշկևիչի` Վինիցկայի հերոսուհին ֆիզիկապես ու բարոյապես առողջ է: Նա խելացի և հիասքանչ կին է: Նա ստիպված է ենթարկվել իր աշխարհում պարտադիր օրենքներին: Բայց նա չի ուզում և չի կարող ստրուկ դառնալ: 1966թ. ֆիլմն արժանացավ Կաննի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին:

«Փարավոնը» լեհ հանրահայտ վիպասան Բոլեսլավ Պրուսի համանուն վեպի էկրանավորումն է: Շատ ժամանակակից ռեժիսոր լինելով` Կավալերովիչն անդրադառնում է անցյալին միայն նրա համար, որ նրա օգնությամբ մտածի իր օրերի Լեհաստանի հիմնախնդիրների մասին: Ֆիլմը նրան հնարավորություն է տալիս կողմնորոշվել քաղաքականության ու իշխանության մեխանիզմի հարցում և հանդես գալ ընդդեմ երեսպաշտության կյանքում և քաղաքականության մեջ: Նրա ուշադրությունը հատկապես գրավել էր իշխանության համար քրմերի դեմ փարավոնի պայքարի թեման: Հարցազրույցներից մեկում նա նշել է, որ, սկսելով նկարահանումները, նա հասկանում էր, որ ֆիլմը խիստ հրատապ է լինելու: Ընդ որում` նա նկատի ուներ նախագահ Քենեդիի մահը: Թեև այդ մահը խորհրդավոր էր, բայց հիմնականում միանգամայն հասկանալի: Քենեդիի մահվան և փարավոնի` ոսկու պահապանների կազմակերպած սպանության միջև զուգահեռը հանդիսատեսներն անպայման կանցկացնեն, և նրա ֆիլմը կօգնի նրանց շատ բան հասկանալ:

«Փարավոնից» հետո Կավալերովիչը նկարահանեց «Խաղը» (1968), «Մադալենա» (1971) և «Նախագահի մահը» (1978) ֆիլմերը: Վերջինի մտահղացումը նա փայփայում էր 30 տարի: Կինոնկարի գործողությունը տեղի է ունենում 1922թ. և հիմնվում է իսկական պատմական փաստաթղթերի վրա: Եվ կրկին թեման քաղաքականությունն է, պետությունը և իշխանությունը: Անդրադառնալով վաղուց անցած օրերի իրադարձություններին` ռեժիսորը մշտապես մտածում է իր օրերի Լեհաստանի մասին: Ժամանակը թույլ չէր տալիս նրան ազնվորեն և ուղիղ ձևով խոսել այն մասին, ինչը նրան անհանգստացնում և հուզում էր Լեհաստանում, որը նա շատ էր սիրում: Բարձրակարգ ռեժիսոր լինելով` Կավալերովիչն, այնուամենայնիվ, ֆիլմում ասաց այն ամենը, ինչի մասին մտածում էր, և հանդիսատեսները նրան հասկացան: 1979թ. Բեռլինի միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացավ Արծաթե արջի:

Կինոռեժիսորի վերջին աշխատանքը «Յո՞ երթաս» ֆիլմն է (2001)` լեհ գրող Հենրիկ Սենկևիչի վեպի էկրանավորումը: Հավատարիմ մնալով վեպի ոգուն` Կավալերովիչը մասշտաբային գործ է ստեղծում` նվիրված քրիստոնեության ծագմանը Հին Հռոմում: Հոյակապ դերասանները, վարպետորեն նկարահանված զանգվածային տեսարանները, գույնի փայլուն օգտագործումը ֆիլմը դարձրին շատ տարածված: Այն ցուցադրվեց աշխարհի բազմաթիվ երկրներում:

Եժի Կավալերովիչը վախճանվել է 2007թ. դեկտեմբերի 27-ին: Թաղվել է Վարշավայում: 

աղբյուրը` «Ազգային գաղափար» ամսագիր

Նյութը պատրաստեց` Ք. Ա-ն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող պատմական Միլլերի առանձնատունը գրեթե ամբողջովին այրվել է. կասկածում են հրկիզում Ջարեդ Քուշների բիզնեսը շահույթ է ստանում Իսրայելի բանակի մատակարարների հետ կապված ընկերությունում ներդրումներից. CNN Իրենք Առինջում են կարողանում մարդ ձերբակալել, Շաքիում` չի ստացվում. Էդգար ՂազարյանՄեսսին դարձել է «Էլդենսեի» սեփականատերը 4 հոտ, որոնք կարող են վկայել աղիքային հիվանդության մասին Մերցի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել. կանցլերին աջակցում է գերմանացիների 10%-ը Թրամփն իր վարչակազմին տվել է «A+» բարձր գնահատականը, թեև տնտեսական քաղաքականության հավանությունը ծարհահեղ նվազել է. AP Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Աննա Հակոբյանը ընտանեկան բռնության դեմ օրենսդրական նախաձեռնության շրջանակում սկսում է ստորագրահավաք (տեսանյութ) Չորս եզակի «Rolex Daytona» ժամացույց վաճառվել է 49,5 միլիոնով դոլարովԱդրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը «Rivian R2»-ը «LiDAR»-ով այս տարի հասանելի չի լինի գնորդներինՔննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու հնարավորություններըՉորաթանում այցելեցինք 102 տարեկան Մանյակ տատիկին․ շնորհավոր Տարեցների միջազգային օրը․ ՀՀ-ում ԵՄ առաքելությունՍարյան փողոցից սրտի կանգով և գլխի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է․ ինքնությունը պարզվում է Երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում հաշտությունը չի ազատի քրեական պատասխանատվությունիցԱդրբեջանցի է մտել Սիսիան, կրակոց արձակել․ Ռուսաստանը զգուշացնում է ՆԱՏՕ-ին (տեսանյութ) Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Եղվարդ քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «Kia»-ն. կա վիրավորԳագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է Արթուր Մարտիրոսյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալԳերմանիան 2027 թվականին կստեղծի անօդաչու համակարգերի առաջին գունդը. ՊիստորիուսԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը քիչ առաջ տեղափոխվել է Երեւան Պուտինը հայտարարել է, որ իրեն և Թրամփին «բավականին լավ բազմամյա հարաբերություններ» են կապումՈղբերգական դեպք. անհայտ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդ հեծանվորդին և դիմել փախուստիԱրևելքին, Արևմուտքին, Հյուսիսին և Հարավին անհրաժեշտ է համաձայնության գալ նոր աշխարհակարգի սկզբունքների շուրջ. Պուտին Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը. ի՞նչ է նա քննարկել Արարատ Միրզոյանի հետԷստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումըՀՀ և Իրանի ներկայացուցիչները հանդիպել են «Նորդուզ» անցակետում«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողն արձանագրել է ԱԹՍ-ի շարժըԻ՞նչ քննիչ հանձնաժողով, պատգամավորը պիտի՞ որոշի եկեղեցու հարցերը. աբսուրդ է այս ամենը.Մանուկյան (տեսանյութ) ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ ՀայրապետյանՀայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցին ձերբակալվելիս քաղաքացիական հագուստով է եղել. բնակիչ (տեսանյութ) Իրանը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Fairford բազայի միջադեպին առնչություն ունենալու մեղադրանքների պատճառովԼուկաշենկոն Բելառուսի քաղաքացիություն է շնորհել 297 մարդու, որոնց թվում՝ Հայաստանի քաղաքացիներինՍիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներԽաչատուրյանն ու Քվինը քննարկել են տարածաշրջանային զարգացումները«Խաղաղությունը» փալաս են դարձրել․ Մելիքյանը՝ իշխանությունների, հակաեկեղեցական քայլերի մասին (տեսանյութ) Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է իր զինծառայողի՝ ՀՀ ապօրինի ներթափանցումից հետո գործ հարուցելու մասին Ռուբինյանը Ազգային ժողովի աշխատակազմի փոխղեկավարին պարգևատրել է ու ազատել պաշտոնիցՆրան կարելի է փոխանակել Բաքվում պահվող ԲՈԼՈՐ հայ գերյալ անձանց հետ. Արմեն Այվազյան Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոններըԺողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ ՄակունցՏարածաշրջանային կապակցվածություն, առևտուր և TRIPP․Կոստանյանի ելույթը «Ազատություն 250»-ի միջոցառմանըՀոկտեմբերի 2-5-ը հետևյալ փողոցը փակ կլինի Մահվան նպաստը կկտրեն, թոշակը 1000 դրամով կբարձրանա Ռուբիոն «վտարե՞լ» է Արաղչիին (տեսանյութ) Պուտինի և Թրամփի հանդիպումը կարող է անհրաժեշտ լինել ամբողջ աշխարհի համար. Պեսկով Այս որոշման պատասխանատուն վարչախմբի պարագլուխն է. Դավիթ Սարգսյանը՝ Թաթայի համերգի և Փաշինյանի մասին (տեսանյութ) Սերբիայում մահացել է մարդկության դեմ հանցագործությունների համար դատապարտված Սերբիայի Հանրապետության նախկին առաջնորդը Թրամփը հայտարարել է, որ դժգոհ է Հորմուզի նեղուցը բացելու Իրանի ծրագրիցՌուսաստանի տարածքից պետք է հեռանան․ ՌԴ ԱԳՆ-ն կոշտ հայտարարությամբ
Ամենադիտված