ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է ՀՀ նախաձեռնած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը. Միրզոյան
Քաղաքական
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը, որը նախաձեռնել է Հայաստանը։ Այս մասին X-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս նախաձեռնության միջոցով Հայաստանը վերահաստատում է, որ կրթությունը մեր ռազմավարական առաջնահերթությունն է և խաղաղության կառուցման կարևորագույն հենասյունը։ Խորին շնորհակալություն այն պետություններին, որոնք աջակցել են մեր նախաձեռնությանը և համահեղինակել են բանաձևը»,- գրել է ԱԳ նախարարը։
Հայաստանի նախաձեռնած և հիմնական համահեղինակների` Ֆրանսիայի, Չիլիի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Նեպալի հետ համատեղ ներկայացված բանաձևը համահեղինակել են ՄԱԿ-ի բոլոր տարածաշրջանային խմբերից շուրջ 100 անդամ պետություններ, ինչը վկայում է Հայաստանի նախաձեռնությանը միջազգային հանրության հաստատակամ և լայն աջակցության մասին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru