Զելենսկին Լոնդոնում կհանդիպի եվրոպացի առաջնորդների հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 7-ին Լոնդոնում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Պաշտոնական հայտարարության համաձայն՝ հանդիպման նպատակն է շարունակել եվրոպական կողմերի միջև համակարգումը ընդհանուր օրակարգի շուրջ, որը ներառում է Ուկրաինային հետագա աջակցությունը և Ռուսաստանի նկատմամբ ճնշման քաղաքականության քննարկումը։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին բաց նամակ էր հրապարակել՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ առաջարկել էր սկսել ուղիղ բանակցային գործընթաց և անցկացնել անձնական հանդիպում՝ հակամարտության կարգավորման հնարավորությունները քննարկելու համար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն