«Արկադի Թադևոսյանի դեգերումներն իշխանական սեղանի կրճոնների շուրջը շարունակվում են»
Բլոգոսֆերա
Երջանիկ Աբգարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Արկադի Թադեւոսյանի դեգերումները իշխանական սեղանի կրճոնների շուրջը շարունակվում է: Եւ ահա եւս մեկ տխմարաբանություն: Ինձ շատ դուր եկավ մեր փայլուն եւ վաստակաշատ լեգենդար զորավար, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի արձագանքը Ա.Թադեւոսյանի տխմարություններով լի այդ հարցազրույցին: Ավելացնելու բան չէր լինի, եթե այս հարցազրույցում մի տարօրինակ եւ նույնիսկ շատ զարմանալի հարց չկարդայի, որ տվել է Թադեւոսյանը Սասունին. «Սասուն Միքայելյանը ինչո՞ւ ոչ մի անգամ հարց չի բարձրացնում, թե ինչու ինձ Արցախում պաշտոնից ազատեցին եւ այստեղ (Երեւան-Ե.Ա.) բերեցին»:
1992-ի հունիսի 14-ին ՀՀ ԳԽ-ն որոշում կայացրեց Շահումյանի շրջանի անկման պատճառներն ուսումնասիրող մի հանձնաժողով կազմել եւ ուղարկել Արցախ: Ես այդ ժամանակ եւս ԳԽ Պաշտպանության, ներքին գործերի եւ անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ էի եւ ընդգրկվեցի այդ հանձնաժողովի մեջ: Հաջորդ օրը կեսօրին հասանք Չլդրան, որտեղ գտնվում էր շտաբը, բայց մինչ այդ Շուշի-Ստեփանակերտ-Չլդրան ավտոճանաճանապարհի ամբողջ երկայնքով ականատես եղանք մի ահավոր տեսարանի' ժողովուդը խուճապահար փախչում էր...:
Բայց սա չէր ահավորը, ահավորն այն էր, որ ժողովրդի առջեւից խառնիխուռն փախչում էին տարբեր զորամասերի ու ջոկատների մարտիկները: Այս բոլորի հրամանատարը Ա. Թադեւոսյանն էր, որ չէր կարողացել գոնե իր ենթակա զորքերի հրամանատարներին սովորեցնել այն տարրական բանը, որ բոլոր անհուսալի պայմաններում էլ զորքը պարտավոր է նահանջն այնպես կազմակերպել, որ ակամա տեղահան լինող բնակչության թիկունքը պաշտպանված լինի, այսինքն' նահանջող զորքը պետք է լինի փախչող ժողովրդի ետեւում, եւ ո'չ թե առջեւում:
Սա` ի դեպ: Չլդրանից վերադարձանք Ստեփանակերտ որտեղ մեզ ասացին, որ Ա. Թադեոսյանը տանկերի վերանորոգման գործարանում է: Գնացինք: Գնացինք եւ գործարանի բակում ականատես եղանք այն ողորմելի տեսարանին, որը պատասխանում է Թադեւոսյանի այսօր տված հարցին' «...թե ինչո՞ւ ինձ Արցախում պաշտոնից ազատեցին եւ այստեղ բերեցին»: Հիշի' Արկադի, հիշի'...: Եւ մեզ մի' ստիպի ասել այն, ինչը մարդկայնորեն դժվար է ասելը»:


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող