Հայաստանի նորընտիր խորհրդարանի բոլոր 3 խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին
Քաղաքական
Հայաստանի 9-րդ գումարման Ազգային ժողովի բոլոր երեք խմբակցություններն ընտրել են իրենց ղեկավարներին և քարտուղարներին, ինչի մասին հայտարարվել է խորհրդարանի ամբիոնից օգոստոսի 2-ին նոր կազմով անցկացվող նրա առաջին նիստում։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար է ընտրվել Արուսյակ Մանավազյանը, իսկ քարտուղար՝ Վոլոդյա Հակոբյանը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը գլխավորել է Նարեկ Կարապետյանը, իսկ քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է Տիգրան Աբրահամյանը։
Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, իսկ քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը։
9-րդ գումարման Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր»-ն ունի 64 պատգամավորական մանդատ, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 29, իսկ «Հայաստան»-ը՝ 12 մանդատ։


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող