Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը 16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը Թրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասին Գերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերել Նիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը Ջրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանել NASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռը Թուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդու Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով ՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշում Վիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար 

Ինչ կտա օրենքի փոփոխությունը հայկական լրատվական դաշտին

Հայաստան

Ազգային ժողովը վերջին քառօրյայում քննարկեց Աժ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թևան Պողոսյանի և Դավիթ Հարությունյանի համահեղինակությամբ ներկայացված «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը:

Ըստ համահեղինակի՝ օրինագիծը նպատակ ունի առավել մանրամասն սահմանելու թերթերի, ամսագրերի, ինչպես նաև ինտերնետային կայքէջերի հոդվածներից քաղվածքների օգտագործման կարգը: Նման կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը և բազմաթիվ լրատվական կայքերի առկայությունը հնարավորություն են տալիս ազատորեն վերարտադրելու սկզբնաղբյուր թերթերի տեղեկատվական, վերլուծական հոդվածները: Ընդ որում, հոդվածները շատ հաճախ վերարտադրվում են ամբողջությամբ, այլ ոչ թե նպատակը արդարացնող ծավալով, ինչպես դա նախատեսված է օրենքով, իսկ երբեմն էլ նույնիսկ չի նշվում հոդվածի սկզբնաղբյուրը: Այս դեպքում` ամբողջ լրատվական դաշտում առկա տեղեկատվությանը ծանոթանալու համար ընթերցողին երբեմն բավական է այցելել միայն մեկ կայքէջ, ինչի արդյունքում աճում է միայն որոշակի կայքեր այցելությունների քանակը: Ստեղծված իրավիճակում մեծ վնաս է հասցվում հոդվածների սկզբնաղբյուրներին, էականորեն կրճատվում է թերթերի տպաքանակը կամ էլ կայքէջերի այցելությունների քանակը:

Պատգամավորի գնահատմամբ՝ առաջարկվող լուծումները որոշակի հստակություն կմտցնեն ոլորտի կարգավորման հարցում և կնպաստեն հեղինակային իրավունքների առավել արդյունավետ պաշտպանությանը:

Լուրեր.com-ը հարցի շուրջ զրուցեց Հայաստանի տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներից մի քանիսի գլխավոր խմբագիրների հետ:

Մեզ հետ զրուցում «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, որ «Հեղինակային և հարակից իրավունքների» մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնողներից մեկը եղել է «Ժողովուրդ» օրաթերթը:

«Այդ իրավիճակը հասունացել էր, որովհետև երկար ժամանակ Հայաստանի լրատվական դաշտում հայտնվել են տարաբնույթ կայքեր, որոնք ունեն ընդամենը մեկ-երկու հոգուց բաղկացած աշխատակազմ և հավակնում են դառնալ լուրջ լրատվամիջոց՝ սրանից-նրանից նյութեր փախցնելով:

Մենք տևական ժամանակ փորձում էինք լոկալ պայքար մղել նման կայքերի դեմ, բայց չէր ստացվում, ստիպված եղանք մի քանի տպագիր մամուլի խմբագիրներով, այնուհետև` նաև էլեկտրոնային լրատվամիջոցների ղեկավարների ստորագրություներով հայտարարություն տարածել, որպեսզի կանխարգելվի այդ գործընթացը, որովհետև անհնար է աշխատել այդ պայմաններում: Դու ստեղծում ես արտադրանք, դու դրա համար պահում ես աշխատակազմ, վճարում ես աշխատողներին, և արդյունքում` մի քանի կայքեր, գողանալով քո արտադրանքը, իրենք հավաքում են իրենց համար մուտքեր՝ հետևաբար, գովազդներ և ստանում շահույթ, իսկ դու մնում ես ձեռնունայն:

Դա շատ վատ նախադեպ էր, որ կարող էր արմատներ ձգել լրատվական դաշտում. դրա համար անհրաժեշտություն առաջացավ ոչ միայն հայտարարության միջոցով հարցը կարգավորել, այլև ստեղծել օրենսդրական այնպիսի հնարավորություն, որ ըստ անհրաժեշտության` լրատվամիջոցները կարողանան իրենք պաշտպանվել լրատվամիջոցի հավակնություն ունեցող ինչ-որ մարդկանց կամ ինչ-որ խմբերի գործունեությունից: Ես մեկ անգամ արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ այդ օրենքը, ոչ միայն հուսամ, այլ վստահ եմ, կկիրառվի բացառապես այն կայքերի դեմ, որոնք աշխատեցնում են ոչ լրագրողներ, որոնք զբաղվում են ոչ պրոֆեսիոնալ լրագրությամբ, այլ ընդամենը զբաղված են գրագրողությամբ:

Լուրջ, կայացած լրատվամիջոցների դեմ այդ օրենքը չի կիրառվելու, որովհետև այն լրագրողը, որը հարգում է իրեն, իր անունը, իր մասնագիտությունը, պարզապես չի զբաղվում գողությամբ, իսկ գողեր միշտ կան բոլոր ոլորտներում, և նրանց դեմ պետք է պայքարել արդեն օրենքով:

Հայաստանի լրատվական դաշտի համերաշխությունը նախանձ է առաջացնում շատ այլ ոլորտներում. այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ լրատվամիջոցներն իրար դատի չեն տա, և այդ օրենքը չի օգտագործվի լրատվամիջոցների դեմ: Այն կօգտագործվի բացառապես մակաբույծ կայքերի դեմ, որոնք զբաղվում են գողությամբ, ոչ թե լրագրությամբ», - ասաց «Ժողովուրդ»-ի գլխավոր խմբագիրը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նույնիսկ լրատվամիջոցների կողմից արված հայտարարությունից հետո էլ (դրանք օրենքի ուժ չունեին) ինչ-որ բան դաշտում փոխվեց:

«Մինչ այդ օրենքի փոփոխության նախագիծն Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելը եղան մի շարք հայտարարություններ լրատվամիջոցների ղեկավարների կողմից, ովքեր դատապարտում էին այն գրագողության այդ տեսակը, որն այդքան տարածվել է հայկական լրատվամիջոցների շրջանում. այդ հայտարարությունից հետո, որն օրենքի ուժ, բնականաբար, չուներ, իմ կարծիքով` ինչ-որ բան դաշտում փոփոխվեց: Այդ հայտարարությունից հետո շատ լրատվական կայքեր իրենց նախկին գործելաոճին վերջ տվեցին և փորձեցին մի քիչ ավելի պատշաճ մակարդակով դա անել՝ հղումներ տալ, մեջբերված տեքստի տակ գրել` շարունակությունը` այսինչ կայքում, և այլն:

Ազգային ժողովի քննարկումների ժամանակ զեկուցող պատգամավորն ինքն էլ նշեց, որ այս օրենքի կիրառման հետ կապված միակ լուրջ խոչընդոտը ՀՀ-ում լրատվամիջոցների և լրագրողների շրջանում առկա համերաշխությունն է, ինչի հետ ես միանգամայն համաձայն եմ:

Լրագրողական համերաշխությունը տարբեր մասնագիտական ոլորտների մեջ երևի միակ օրինակն է, որ գործում է, այսինքն` լրագրողներն են միակ մասնագիտական խումբը, որ կարողանում են համերաշխություն պահպանել. առիթներ նախկինում շատ են եղել, և դրանում համոզվել ենք:

Ընդամենը հայտարարությունից հետո այդ համերաշխությունն իր գործն արեց և փոփոխությունը եղավ: Ինչ վերաբերում է օրենքին, փոփոխություններ կատարելուց հետո, կարծում եմ, հիմնականում երբեք գործը չի հասնի դատարան, և այդ նույն համերաշխությունը կաշխատի, և հարցը կլուծվի մինչև դատարանը»,-ասաց Աննա Հակոբյանը:

Զրուցեցինք նաև էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկի՝ Galatv.am-ի գլխավոր խմբագիր Արմենուհի Վարդանյանի հետ, ով նշեց, որ հակված չէ մտածելու, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքը կվերացնի դաշտում առկա բոլոր խնդիրները, որոնք առնչվում են անբարեխիղճ լրատվամիջոցների կամ գրագողների դեմ պայքարին:

«Ինչպես ցանկացած օրենք, այն ևս զերծ չէ բացերից և շրջանցելու հնարավորություններից: Ամեն դեպքում, կարծում եմ, որ սա լրացուցիչ խթան է՝ հեղինակային իրավունքի պաշտպանության առումով:

Հարկ է նշել, որ ԳԱԼԱ-ից էլ բազմաթիվ նյութեր են վերցնում տարբեր լրատվամիջոցներ, և անկեղծ լինելու համար` պետք է ընդգծեմ, որ քայլ առ քայլ ես տեսնում եմ, որ իմ գործընկերները սկսել են ավելի բարեխիղճ աշխատել: Դա նաև խմբագիրների՝ ամիսներ առաջ տարածած համատեղ հայտարարության արդյունքն էր, երբ փոխադարձ համաձայնության եկան լրատվամիջոցները՝ հարգել միմյանց աշխատանքը:

Ամեն դեպքում, այժմ ավելի քիչ են դեպքերը, երբ ստիպված պետք է նամակներ գրենք, կամ սոցցանցերով և լրագրողական խմբերի միջոցով հորդորենք բարեխիղճ աշխատել, հղում տեղադրել և այլն:

Միևնույն ժամանակ, հույս եմ հայտնում, որ օրենքը հետագայում չի դառնա մահակ՝ լրատվամիջոցների գլխին: Բազմաթիվ հարցեր և բացեր կան, օրինակ՝ ինչպե՞ս է որոշվելու տվյալ լրատվամիջոցի բարեխղճության աստիճանը, «չափման» ինչպիսի՞ միավորներ են կիրառվելու, պե՞տք է դատարանին տալ լրացուցիչ լծակ՝ որոշելու այս կամ այն լրատվամիջոցի բարեխիղճ կամ անբարեխիղճ լինելը և այլն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները թերևս գտնելու ենք պրակտիկայում, երբ տեսնենք՝ օրենքը գործնականում ինչ կերպ կկիրառվի և ինչպիսի արդյունքներ կարձանագրվեն», - ասաց Արմենուհի Վարդանյանը:

Ազատուհի Արասխանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումըՄիասին կարող ենք փակել Փաշինյանի առաջ բացված պատուհանը և թույլ չտալ հասնել իր նպատակներին․ ԱշոտյանՈչ ոք Հայաստանին ՀԱՊԿ-ում բռնի կերպով չի պահի. ԶախարովաՀայաստանի հավաքականը ծանր կորուստ ունի Ազգերի լիգայի վճռորոշ խաղերից առաջԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ քարտեզը․ ընդդիմության դեմ՝ իրավապահներով, Սահմանադրության՝ իր գծովՈչ թե թմրանյութ, այլ ալկոհոլ․ ՆԳՆ պարզաբանումը՝ կոնֆետ հյուրասիրելու վերաբերյալԱնդրադարձ է կատարվել Մեքսիկայում Թումո կենտրոն հիմնելու հնարավորությանըԻշխանության բռնաճնշnւմների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել. ԱբրահամյանԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաՀայերը ևս մեկ քայլով մոտեցել են առանց վիզայի Եվրամիություն ճամփորդելուն. Մարթա ԿոսՀովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան է բացահայտվել․ կան ձերբակալվածներՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ)
Ամենադիտված