ՌԴ տարածքից մի քանի ԱԹՍ մտել է Լատվիայի օդային տարածք
Լատվիայի ազգային զինված ուժերը հայտնել են, որ մայիսի 7-ի գիշերը մի քանի անօդաչու թռչող սարք Ռուսաստանի տարածքից մտել է Լատվիայի օդային տարածք, որոնցից երկուսն ընկել են, այս մասին հաղորդում է Delfi պարբերականը։
Դեպքի վայր են ժամանել Ազգային զինված ուժերի, պետական ոստիկանության և պետական հրշեջ-փրկարարական ծառայության ստորաբաժանումները։
Հրշեջ-փրկարարական ծառայության տվյալներով՝ մայիսի 7-ին՝ մոտավորապես ժամը 3:30-ին, ահազանգ է ստացվել Ռեզեկնեի Կոմունալա փողոցում գտնվող նավթամբարում հնարավոր հրդեհի վերաբերյալ։
Դեպքի վայր ժամանելուն պես հրշեջները պարզել են, որ բաց կրակ չկա, սակայն միջոցներ են ձեռնարկվում բաքերից մեկը սառեցնելու համար։
Ռեզեկնեի տարածաշրջանային խորհրդի նախագահ Գունտարս Սկուդրան հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է «East-West Transit LLC» ընկերության Ռեզեկնեի մասնաճյուղի տարածքում: Անօդաչու թռչող սարքն ընկել է դատարկ նավթի բաքի մեջ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ