Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. Հասցեներ Արդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) 

Հոգևոր վերակառուցման ժամն է

Հայկական Մամուլ

Սահակ սարկավագ Սուքիասյանը պատմաբան է, Հայաստանյայց առաքելական եկեղեցու մասնագետ, դասավանդում է Փարիզի Կաթոլիկ ինստիտուտին կից Էկումենիկ ուսումնասիրությունների բարձրագույն ինստիտուտում: Ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք նրա հետ «France-Arme՛nie» ամսագրի սեպտեմբերյան համարում տպագրված հարցազրույցը: Մանավանդ այս օրերին, երբ Սուրբ Էջմիածնում գումարվում է Հայ եկեղեցու Եպիսկոպոսաց պատմական ժողովը, կարծում ենք, որ մեր ընթերցողներին կհետաքրքրեն հարցազրույցում արծարծվող հարցերը:

- Կաթողիկոսն արդյոք իրավունք ունի՞ «կարգալույծ անելու» որեւէ քահանայի: Հանուն ո՞ր կանոնական եւ հոգեւոր օրինականության:

- Այո, ակներեւաբար նա ունի ադ իրավունքը: Ներկայիս երկու կաթողիկոսներըՙ Գարեգին Բ եւ Արամ վեհափառները, ունեն որեւէ քահանայի իր «աշխարհիկ վիճակին վերադարձնելու» իշխանություն: Սակայն այստեղ եւս ճշգրիտ կանոնների բացակայությունն է նպաստել եւ հավերժացրել կանոնական ամուր հիմքերից զուրկ այդ գործելակերպը: Քահանային պաշտոնանկ անելու, ինչպես նաեւ նրան հոգեւորականի կարգավիճակից զրկելու իշխանությունը, որն այսօր շնորհված է միայն կաթողիկոսներին, հիմնված է «Պոլոժենիեի»ՙ 1836 թվականից Հայաստանի եկեղեցուն ռուսների պարտադրած «կանոնադրության» վրա, որի նպատակն էր ավելի լավ վերահսկել մեր եկեղեցու գործունեությունը, հնազանդ պահել եւ դարձնել ցարական կայսրության պետական մեքենայի պտուտակներից մեկը: 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարի փաստորեն բոլոր կաթողիկոսները դեմ էին այդ տեքստին, որը հաշվի չէր առնում ո՛չ Կանոնական իրավունքը, ո՛չ էլ Հայաստանյայց եկեղեցու ավանդույթները: 1917 թ. փետրվարյան հեղափոխության պատեհության ներքո Գեւորգ Ե կաթողիկոսը, որը մեր հայրապետների մեջ ամենաազատականը չէր, Ռուսաստանի ժամանակավոր կառավարությունից խնդրեց անմիջապես չեղյալ հայտարարել այն, ինչը եւ կատարվեց:

Իրականում, Կանոնագրքի եւ ավանդական եկեղեցիների մեծամասնության սովորույթների համաձայն, թեմական եպիսկոպոսներին է շնորհված իրենց թեմերի հոգեւորականներին ձեռնադրելու եւ «աշխարհիկ վիճակին վերադարձնելու» իրավունքը: Ծխական քահանաների եւ թեմական առաջնորդների ընտրության սկզբունքը նույնպես Հայ եկեղեցու յուրօրինակություններից մեկն էր, որը ռուսական միահեծան կայսրության պաշտոնյաներըՙ այդ «Պոլոժենիեն» կազմողները, անկարող էին ըմբռնել կամ ընդունել: Առաքելական ժամանակներից ժառանգված այդ սկզբունքը այսօր դարձել է սոսկ հիշողություն, մոռացված յուրատեսակ հոլովման աղյուսակ, որի հետքը մենք դեռ կարողանում ենք գտնել ձեռնադրման տարբեր ծեսերում: Իրոք ժողովուրդը այսօր եւս խորհրդանշական մասնակցություն է ունենում այդ ծեսերին, «Արժանի է» բացականչությամբ պատասխանելով ձեռնադրողի հարցմանը, որը ձեռնամուխ է լինում սարկավագության, քահանայության, եպիսկոպոսության կամ պատրիարքության թեկնածուի օծման արարողությանը:

- Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմության մեջ արդյոք կա՞ն բարոյական ձախողման եւ սեփական պարտականությունների չկատարման համար «հրաժարական տված» կաթողիկոսների օրինակներ:

- Ձեր հարցը փոքր-ինչ անսպասելի է: Ես դրան կպատասխանեմ, թեեւ չեմ զգում դրա հրատապությունը:

Այո, Հայ եկեղեցու պատմությանը հայտնի են պաշտոնանկ արված կամ ստիպված հրաժարական տված կաթողիկոսների օրինակներ: Ի դեպ, մեծ մասը կապված է ավելի շատ քաղաքական, քան աստվածաբանական կամ զուտ կարգապահական պատճառների հետ: Ունենք օրինակ 5-րդ դարից, երբ պարսից թագավորը պաշտոնանկ արեց Գյուտ Ա կաթողիկոսին նրա կարծեցյալ «բյուզանդասիրության» համար: 12-րդ դարում Լեւոն Բ թագավորի հրամանով սուրբ Ներսես Շնորհալու զարմիկ Գրիգոր Դ Պահլավունին արտաքսվեց հայրապետական նստավայրից եւ սպանվեց, քանի որ արքան նրան համարում էր շատ ըմբոստ: 15-րդ դարում Գրիգոր Ը կաթողիկոսը (1411-1418) պաշտոնանկ արվեց Եկեղեցին կառավարելու բացահայտ անկարողության պատճառով, 1629 թ. նույն պատճառով գահընկեց արվեց Դավիթ Դ Վաղարաշապատցի կաթողիկոսը:

Նման իրադարձություններ չէին կարող տեղի ունենալ 19-20-րդ դարերում, քանի որ «Պոլոժենիե»-ի պարտադրումից ի վեր կաթողիկոսների ընտրությունները խստիվ վերահսկում էր նախ կայսերական, ապա խորհրդային իշխանությունը: Ընդհակառակը, առկա են ռուսական իշխանությունների մերժումը ստացած հավանական թեկնածուների օրինակներ, այդ թվումՙ Օրմանյան սրբազանի օրինակը: Ժամկետից, այսինքնՙ կաթողիկոսի բնական մահից առաջ հայրապետական կառավարման դադարեցման միակ դեպքը կապված է Խորեն Ա-ի (1932-1938) հետ, ով հավանաբար սպանվեց խորհրդային իշխանությունների հրամանով: Բնականաբար, դա այլ կարգի պատմություն է:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. ՀասցեներԱրդեն բոլոր սահմաններն անցնում են․ Պուտինի ուշագրավ արձագանքը Ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է. Ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները Գերմանիայում ձերբակալել են 18-ամյա կասկածյալի, որին կասկածում են 14-ամյա ամերիկուհուն ինքնասպանության հասցնելու մեջ Ժամը 12.00–ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 1 ահազանգ. ՆԳՆ Այսօր Սերբիան խորհրդարան է ընտրում, Բուլղարիան՝ նախագահ Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունը
Ամենադիտված