Կարսում բարձրացվեց Հայաստանի եռագույնը․ 16-ամյա Մհեր Ղարիբյանը՝ միջազգային MMA առաջնության հաղթող
Սպորտ
Կարսում անցկացված խառը մենամարտերի (MMA) միջազգային առաջնությունում Հայաստանը ներկայացնող, 54/55 կգ քաշային կարգում հանդես եկող 16-ամյա Մհեր Ղարիբյանը փայլուն ելույթ է ունեցել՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Հայ մարզիկի հաղթանակը առանձնահատուկ նշանակություն է ստացել նաև խորհրդանշական առումով․ պատմական Կարսում անցկացված մրցաշարի մրցանակաբաշխության ընթացքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության եռագույնը։
Մրցաշարին մասնակցել են տարբեր երկրներից ժամանած մարզիկներ։ Մհեր Ղարիբյանը մրցակցային մենամարտում առավելության է հասել Վրաստանը ներկայացնող մարզիկի նկատմամբ և կանգնել պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին։
Հայ մարզիկի հաղթանակի ընթացքում Կարսում Հայաստանի դրոշի բարձրացումը ևս մեկ խորհրդանշական դրվագ է դարձել մրցաշարի համար։


















































Ամենադիտված
Նոր մանրամասներ են հրապարակվել երեկվա ողբերգական դեպքից