Մեժիգորիեում կովերին կթում են դասական երաժշտության տակ, իսկ կաթը տանում են Մայդան
Աշխարհ
Մեժիգորիեի նախագահական ֆերմայից Մայդան են տարել արդեն մեկ տոննա կաթ: Այս մասին հաղորդել են Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները:
«Այն պահից, ինչ Յանուկովիչը փախել է, մենք Մայդան ենք տարել արդեն մեկ տոննա կաթ»,-ասում են ֆերմայում: Աշխատողների խոսքով՝ կթի ընթացքում կովերի համար դասական երաժշտություն և թռչունների ճռվողյուն են միացնում:
Ընդամենը ֆերմայում կա կաթնատու ցեղի 6 կով: Ընդ որում` դրանցից մեկը՝ Դուգան նոր է ծնել, հորթին կոչել են Զվեզդա: «Նախագահական» ևս երեք կովեր ուր որ է ձագ կբերեն:
Ֆերմայում կա նաև 7 կաննա այծքաղ, որոնց կթում էին բացառապես տիրոջ համար: «Դրանց կաթը համեղ չէ և յուղոտ է: Նրանցից յուրաքանչյուրն օրական տալիս է 2 լիտր»,- ասում են աշխատակիցները և հավելում, որ նույն այդ Դուգան օրական մինչև 30 լիտր կաթ է տալիս:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու