Եվրամիության օգնությունն Ուկրաինային կկազմի 15 մլրդ դոլար. Արսենի Յացենյուկ
Աշխարհ
Ուկրաինային մակրոֆինանսական օգնության ընդհանուր գումարը կկազմի 15 մլրդ դոլար: Այդ մասին հանրապետության կառավարության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտնել է մարտի 7-ին Կիևում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Օգնության շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Եվրամիության խորհրդի՝ մարտի 6-ին Բրյուսելում կայացած բանակցություններում:
Յացենյուկի խոսքով՝ առաջիկայում Ուկրաինան կստանա 2 մլրդ դոլարի չափով մակրոֆինանսական օգնություն, որը կօգնի երկրում անցկացնել «բարեփոխումներ և կայունացնել տնտեսական իրադրությունը»: Ուկրաինայի վարչապետը նշել է, որ ֆինանսական օգնության փաթեթի առանձին կետով նախատեսված են «նշանակալի ներդրումներ ուկրաինական տնտեսության մեջ»:
Մարտի 6-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Յացենյուկը կոչ է արել Ռուսաստանին՝ բանակցություններ սկսել Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման շուրջ: Ղրիմի կարգավիճակը փոխելու շուրջ ինքնավար հանրապետությունում նշանակված հանրաքվեն նա անվանել է անօրինական, իսկ Ղրիմը՝ Ուկրաինայի անբաժանելի մասը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու