Կիևն ու ԵՄ-ն պատրաստ են ստորագրել Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հաստատել է, որ Կիևն ու ԵՄ-ն մոտ ժամանակներս կստորագրեն Ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական մասը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Երեկ ԵՄ-ի հետ համաձայնագրի քաղաքական հատվածը ստորագրելու մասին որոշում է կայացվել»,- հայտարարել է Յացենյուկը:
Նշենք, որ մարտի 6-ին Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Յացենյուկը կոչ է արել Ռուսաստանին՝ բանակցություններ սկսել Ուկրաինայի իրադրության խաղաղ կարգավորման շուրջ: Ղրիմի կարգավիճակը փոխելու շուրջ ինքնավար հանրապետությունում նշանակված հանրաքվեն նա անվանել է անօրինական, իսկ Ղրիմը՝ Ուկրաինայի անբաժանելի մասը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն