Ուկրաինայի կառավարությունը արտահերթ նիստ է անցկացնում, իսկ Ղրիմում պահանջում են միացում Ռուսաստանին
Աշխարհ
Ուկրաինայի նոր կառավարությունը արտահերթ նիստ է անցկացնում Ղրիմում և Ուկրաինայի տարբեր քաղաքներում ընթացող հանրահավաքներին զուգահեռ: Միևնույն ժամանակ, իրավիճակը երկրում չի հանդարտվում: Ռուսաստանյան լրատվամիջոցները հայտարարում են Ուկրաինայի բանակի զանգվածային տեղաշարժերի մասին: Չնայած զսպվածության կոչերին Դոնեցկում ընթանում են մի քանի զուգահեռ հանրահավաք: ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության ֆոտոթղթակցին Դոնեցկի օդանավակայանից ուղարկել են Մոսկվա, պատճառաբանելով, որ վերջինս չունի Ուկրաինայում մնալու համար բավարար ֆինանսական միջոցներ: Հանրահավաքներում իրավիճակը հանգիստ է: Մարդաշատ հավաքներ են ընթանում նաև Խարկովում, որտեղ հավաքվածները մարզի համար ինքնավարության կարգավիճակ են պահանջում:
Շուրջ 30 հազար մարդ է հավաքվել նաև Սիմֆերոպոլի հրապարակում, որտեղ ընթանում է մարտի 16-ին Ղրիմը ՌԴ-ին միացնելու հանրաքվեի աջակիցների հանրահավաքը:
Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ 60 տարի առաջ Ղրիմի հանձնում Ուկրաինային եղել է անօրինական ու հաշվի չի առել տեղաբնակների շահերը: Նա կոչ է արել Ղրիմի բնակչությանը բաց չթողնել պատմական հնարավորությունը և «ոչ մի տեղ չմեկնելով վերադառնալ տուն՝ Ռուսաստան»: Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակ Գրիգորի Իոֆֆեն հայտարարել է, որ հստակ չէ Ռուսաստանին միանալու մարտի 16-ին նախատեսված հանրահավաքի համար անհրաժեշտ գումարի չափը: Միևնույն ժամանակ, Ուկրաինայի ՆԳՆ զորքերի վերահսկողության տակ է անցել Ուկրաինայի վտարանդի նախագահ Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորիե» առանձնատունը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու