ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևում են ԵՄ քաղաքացիներին ու կառույցներին. Սնոուդեն
Աշխարհ
ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը հաստատել է, որ ամերիկյան ԱԱԾ-ն լրտեսել է ԵՄ հեռահաղորդակցային ոլորտը, մասնավորապես, բելգիական «Բելգակոմ» օպերատորին և նույնիսկ ներուժել է Եվրոպական հանձնաժողովի համակարգչային ցանցեր: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, Եվրոպական խորհրդարանի զեկույցում նշված է, որ եվրոպացի պատգամավորներին Սնոուդենի ներկայացրած այդ տվյալները առայժմ չունեն այլ հաստատումներ: «Ես չեմ ցանկանում կրկնօրինակել լրագրողներին, բայց կարող եմ հաստատել, որ մինչ օրս բոլոր գաղտնազերծված փաստաթղթերը բնօրինակ են և չեն ենթարկվել փոփոխությունների»,- ասել է Սնոուդենը:
Նա նշել է, որ ԱՄՆ ԱԱԾ ստորաբաժանումներից մեկը, որն զբաղվում է միջազգային հարաբերություններով, խնդիր ունի համոզել ԵՄ երկրներին՝ փոխել օրենսդրությունը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել զանգվածային լրտեսում:
Սնոուդենը հայտնել է, որ Շվեդիայում, Նիդերլանդներում և Գերմանիայում ստեղծվել է զանգվածային լրտեսման գաղտնի համակարգ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու