Ղրիմի իշխանությունները պաշտոններ են առաջարկել թաթարներին կառավարության կազմում
Աշխարհ
Ղրիմի իշխանություններն Ինքնավար Հանրապետության թաթարական համայնքին կառավարության կազմում տեղ են առաջարկել: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
«Մենք Ղրիմի թաթարներին առաջարկվում է մեկ փոխվարչապետի, երկու նախարարի, գրեթե բոլոր նախարարություններում, այդ թվում՝ ուժային կառույցներում փոխնախարարների թեկնածուներ առաջադրել»,-ասել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը:
Ղրիմի իշխանությունները մտադիր են բարձրացնել Ղրիմի թաթարների վերաբնակեցման համար նախատեսված օգնության գումարն` իրենց պատմական հայրենիքում հաստատվելու համար:
Ղրիմի վարչապետը խոստացել է, որ ինքնավարությունում կլինի երկլեզվություն, քանի որ առօրյայում օգտագործվում են ռուսերենն ու ղրիմաթաթարերենը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)