Յացենյուկն ու Օբաման կփորձեն գտնել Ղրիմի և Ուկրաինայի իրադրության կարգավորման համար
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մարտի 12-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ընթացքում մտադիր են քննարկել Ղրիմի ամբողջ Ուկրաինայի իրադրության կարգավորման ուղիները: Այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան:
«Դա շատ կարևոր այց է: Այդ այցով մենք մեկ անգամ ևս հավաստում ենք այն, որ միջազգային ասպարեզի ամենակարևոր «խաղացողներն» անհանգստացած են Ուկրաինայի իրադրությունից... Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը գնում է քննարկելու Ղրիմի և Ուկրաինայի իրադրության կարգավորման ուղիներ գտնելու հարցերը: Նախատեսված է նրա հանդիպումն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ, և մենք հուսով ենք, որ այդ զրույցների ընթացքում կգտնենք Ղրիմի իրադրությունը կարգավորելու համատեղ մոտեցումներ»,-ասել է Դեշչիցան «1+1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Պատասխանելով Ուկրաինայի տարածք ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելու հնարավորության վերաբերյալ հարցին՝ նա ասել է. «Ուկրաինայի կառավարության դիրքորոշումն այն է, որ այդ հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով: Մենք փնտրում ենք տարաբնույթ դիվանագիտական մեխանիզմներ և տարաբնույթ միջազգային ձևեր, որպեսզի այդ իրադրությունը կարգավորենք առանց ուժի կիրառման»:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու