Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը կքննարկի Ուկրաինայում բռնարարքների հետաքննության հարցը
Աշխարհ
Կիև է ժամանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյոռն Յագլանդը՝ քննարկելու նոր օրենքների և Ուկրաինայում բռնարարքների հետաքննության ընթացքին հետևելու համար միջազգային խորհրդատվական խմբի ստեղծման շուրջ կոնսուլտացիաներ անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Եվրախորհրդի աշխատակազմի ներկայացուցիչը՝ Յագլանդը, Ուկրաինայի մայրաքաղաք կայցելի Խորհրդի արտաքին գործերի նախարարների կոմիտեի նախագահ Սեբաստիան Կուրցի հետ:
Կիևում կողմերը կքննարկեն մարդու իրավունքների, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների իրավունքների բնագավառում փորձաքննությունների կազմակերպման հարցում օգնություն ցուցաբերելու Եվրախորհրդի առաջարկը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն