Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը
Աշխարհ
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Չինաստանը հանդես է գալիս Ուկրաինայում ստեղծված իրադրությունը «քաղաքական ու դիվանագիտական միջոցներով» կարգավորելու օգտին: Այդ մասին ասված է Չինաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
«Չինական կողմն ուկրաինական հարցում անկողմնակալ ու արդար դիրք է բռնել: Ուկրաինայի իրադրությունը չափազանց բարդ է, ներկա պայմաններում բոլոր կողմերին անհրաժեշտ է պահպանել սառնասրտությունը և զսպվածությունը, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են բերել լարվածության աճի: Անհրաժեշտ է պահպանել ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով լուծելու ուղեգիծը»,- ընդգծել է Սի Ցզինպինը:
ՉԺՀ-ի նախագահը նաև հույս է հայտնել, որ «համապատասխան բոլոր կողմերին կհաջողվի տարաձայնությունները լուծել երկխոսության և կոնսուլտացիաների միջոցով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ հանդես է գալիս միջազգային հարաբերություններում պատժամիջոցների սպառնալիքի պրակտիկայի դեմ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու