Ղրիմը երկլեզվություն է խոստանում թաթարներին
Աշխարհ
Ղրիմի Նախարարների խորհրդի նախագահ Սերգեյ Ակսյոնովը ղրիմցի թաթարներին խոստացել է, որ ինքնավարությունում կլինի երկլեզվություն: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ակսյոնովը ղրիմցի թաթարներին առաջարկել է ինքնավարությունում երկլեզվություն կիրառումը, քանի որ կենցաղում օգտագործվում են ռուսերենը և ղրիմյան թաթարերենը, ըստ որում թերակղզում բնակվող բոլոր ազգությունները, ներառյալ ուկրաինացիները, կարող են զարգացնել իրենց լեզուները:
Նշենք, որ Ակսյոնովը ղրիմցի թաթարներին առաջարկում է նաև մտնել ինքնավարության պետական իշխանության բոլոր մարմիններ, ըստ որում նրանց համար կառանձնացվեն փոխվարչապետի պաշտոնը, երկու նախարարարական պորտֆել և բարձր պաշտոններ` մնացած գերատեսչություններում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու