Ղրիմը ՌԴ իրավական դաշտ կմտնի ամիսների ընթացքում. Ակսյոնով
Աշխարհ
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ղրիմը նախատեսում է մի քանի ամսվա ընթացքում ամբողջապես մտնել Ռուսաստանի Դաշնության իրավական դաշտ: Այս մասին ասել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը։
«Եթե մարտի 16-ին կայանալիք հանրաքվեի ընթացքում նման ընտրություն կատարի Ղրիմի բնակչությունը, ապա մենք կանենք ամեն ինչ` հնարավորինս շուտ Ռուսաստանի Դաշնության իրավական դաշտ մտնելու համար»,-ասել է նա։
Ակսյոնովի խոսքով՝ Ռուսաստանի կազմ ներառվելուց հետո ինքնավարության բնակիչներն իրենք կընտրեն, թե իրենց ինչ անձնագիր է անհրաժեշտ՝ ռուսական, թե ուկրաինական։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու