Թուրքական մամուլը` Դավութօղլու-Լավրով հանդիպման մասին
Համաշխարհային Մամուլ
Թուրքական մամուլն ակտիվորեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի' մարտին 6-ին Հռումում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ թուրք նախարարը շեշտել էր, որ «Թուրքիան կարևորում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը»:
Թուրքական իշխանամետ «Աքշամ» թերթը մեջբերել է Դավութօղլուի այն արտահայտությունը, որ «Ուկրաինայի ժողովուրդը խոսքի իրավունք ունի Ղրիմի հարցում»: Թերթը գրել է, որ Դավութօղլուն Լավրովին հարցրել է, թե «ինչու Ռուսաստանն Ուկրաինայի հարցում չի վարվում այնպես, ինչպես Սիրիայի հարցում» և մեջբերել Լավրովի պատասխանը, որտեղ ՌԴ արտգործնախարարը հայտարարել էր, որ «Ղրիմի ապագան որոշելու է Ղրիմում բնակվող ժողովուրդը, իսկ Ռուսաստանի միջամտության մասին խոսք չի կարող լինել»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում