Սև ծովում և Լեհաստանում զորավարժություններ են սկսվել ԱՄՆ-ի մասնակցությամբ
Աշխարհ
Սև ծովում սկսվել են զորավարժություններ, որոնց մասնակցում են ԱՄՆ-ը, Ռումինիան և Բուլղարիան: Վարժանքները տեղի են ունենում Ուկրաինայի տարածքային ջրերի մերձակայքում: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ»-ին:
«Զորավարժություններին մասնակցում է ամերիկյան Էսկադրային ականակիր այն հարվածային խմբից, որը գլխավորում է «Ջորջ Բուշ» ավիակիրը: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայացուցիչը հայտարարել է, որ զորավարժությունները պլանավորվել Էին Ուկրաինայում ճգնաժամն սկսվելուց դեռ շատ առաջ և ոչ մի կերպ կապված չեն Ղրիմի իրադրության հետ:
Ամերիկացիների հետ մեկտեղ զինավարժանքներին կմասնակցեն մեկ բուլղարական և երեք ռումինական նավեր: Զորավարժությունները կշարունակվեն մի քանի օր:
Միևնույն ժամանակ, Լեհաստանում սկսվել են կործանիչների զինավարժություններ: Դրանք նույնպես անցկացվում են ԱՄՆ-ի մասնակցությամբ. երկիրը Լեհաստան է ուղարկել 12 ինքնաթիռ և տեխնիկական անձնակազմի երեք հարյուր անդամ»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու