Կիևը պատրաստ է ավելի մեծ լիազորություններ տալ տարածաշրջաններին և իրավունքներ՝ ազգային փոքրամասնություններին
Աշխարհ
Ուկրաինայի նոր իշխանությունները պատրաստ են քննարկել տարածաշրջանների ինքնավարության ընդլայնումը, հայտարարել է հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշչիցան: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությանը:
«Մենք կարծում ենք, որ առանց այդ էլ նրանք բավականաչափ ինքնավարություն ունեն, սակայն եթե նրանք ցանկանում են ավելի շատ իրավունքներ և լիազորություններ, ապա մենք պատրաստ ենք տալու դա: Միակ բանը, որ անհրաժեշտ է՝ նստել բանակցությունների սեղանի շուրջը և քննարկել այդ հարցերը»,-հայտարարել է Ա. Դեշչիցան՝ մարիտի 10-ին Կիևում Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարների հետ կայացած հանդիպման արդյունքներին նվիրված ճեպազրույցում:
Նա նաև պնդել է, որ Ուկրաինայում ազգային փոքրամասնություններն ունեն պատշաճ իրավունքներ: Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է քննարկել նրանց իրավունքների պաշտպանության հարցը, այդ թվում՝ այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես Եվրոպայի խորհուրդը և ԵԱՀԿ-ն: Ա. Դեշչիցան ճշտել է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման հնարավորությանը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու