Ղրիմի բնակիչների ավելի քան 80 տոկոսը պաշտպանում է ինքնավարության միացումը Ռուսաստանին
Աշխարհ
Ներկայումս, երբ մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ է մնում մինչև մարտի 16-ի հանրաքվեն, Ղրիմի բնակիչների ավելի քան 80 տոկոսը պաշտպանում է ինքնավարության միացումը Ռուսաստանին: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը:
«Նրանք, ովքեր կողմ են Ռուսաստանի կազմ Ղրիմի մտնելուն,-մենք այդպես էինք տալիս հարցը,- կազմում են ավելի քան 80 տոկոսը»,-ասել է Կոնստանտինովը՝ վկայակոչելով վերջին՝ մարտի 9-ին անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները:
«Ավելի վաղ այն կազմում էր 75 տոկոս, բայց բառացիորեն վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում իրադրությունը փոխվել Է»,-նշել է խոսնակը: Նա պարզաբանել է, որ դա կապված է Կիևի իշխանությունների գործողությունների հետ:
Կոնստանտինովը հավելել է, որ Ռուսաստանին միանալու դեպքում Ղրիմում մինչև կես տարի ժամկետով կլինի ռուբլու և գրիվնայի համաժամանակյա շրջանառություն:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու