Յուլյա Տիմոշենկոն սկսել է ֆիզիոթերապիայի բուժընթացը Գերմանիայի կլինիկայում
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն բուժվում է Բեռլինի «Շարիտե» կլինիկայում, նա արդեն ֆիզիոթերապիայի բուժընթաց է անցնում, վիրահատության որոշում տակավին չի ընդունվել: Այս մասին գրված է կլինիկայի մամուլի տեղեկագում:
«Սկսած 2012 թվականի փետրվարից, Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայի բժիշկները Խարկովում կատարել են Յուլյա Տիմոշենկոյի հետազոտում և բուժում: Բացի դրանից, «Շարիտե» կլինիկան առաջարկել է հիվանդի բուժումը շարունակել Գերմանիայում: Յուլյա Տիմոշենկոն արդեն ժամանել է Բեռլին, և կլինիկայի բժիշկներն սկսել են բուժումը»,- ասված է կլինիկայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Տիմոշենկոյի ժամանումից անմիջապես հետո «Շարիտեի» բժիշկները հանգամանորեն հետազոտել են նրան: Հաղորդագրության մեջ նշված է, որ մոտ ժամանակներս «ցավազրկող պատրաստուկների միջոցով կկատարվի ցավային ախտանիշների կոնսերվատիվ բուժում»: Բացի դրանից, Տիմոշենկոն ֆիզիկական թերապիա է անցնում: Լրացուցիչ հետազոտումից եւ թերապեւտիկ բուժընթացից հետո «Շարիտեի» փորձագետները «կորոշեն, թե հիվանդն ունի արդյոք վիրահատության կարիք»,-նշված է մամուլի տեղեկագրում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու