Խոդորկովսկին մշտական բնակության թույլտվություն է խնդրել Շվեյցարիայից
Աշխարհ
Ռուսական ՅՈւԿՕՍ նավթընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դիմել է Շվեյցարիայի իշխանություններին երկրում մշտական բնակության թույլտվություն տրամադրելու խնդրանքով: Այդ մասին մարտի 10-ին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Խոդորկովսկու ներկայացուցչին:
Ռուսաստանի նախագահը դեկտեմբերի 20-ին հրամանագիր էր ստորագրել Խոդորկովսկուն ազատ արձակելու մասին, որը, դատարանի որոշմամբ, ավելի քան տասը տարի բանտարկության մեջ է անցկացրել խարդախությունների ու հափշտակումների մեղադրանքով: Ազատ արձակվելուց անմիջապես հետո նախկին գործարարը մասնավոր ինքնաթիռով մեկնել է Բեռլին: Շվեյցարիան, որտեղ ապրում է Խոդորկովսկու կինը՝ Իննան, եռամսյա շենգենյան վիզա է տվել Խոդորկովսկուն:
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարը նախկինում էլ չէր բացառում, որ կարող է մնալ Շվեյցարիայում:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու