Խարկովում ձվեր են նետել Կլիչկոյի վրա
Աշխարհ
Ինչպես հայտնում է UNIAN-ը, Խարկովում ռուսամետ ակտիվիստները ձվեր ու ճայթուկներ են նետել «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի ուղղությամբ, ով մասնակցում էր «Եվրամայդանի» հանրահավաքին:
Հավաքը կազմակերպվել է Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացի կողմնակիցների նախաձեռնությամբ։ Կլիչկոն մոտ կես ժամ ուշացել է հանրահավաքից, քանի որ նոր իշխանությունների ընդդիմախոսներն արգելափակել են նրա ճանապարհը։
Մոտ 100 ռուսամետ ակտիվիստ վանկարկել է` «Ռուսաստան», «Ֆաշզիմը չի անցնի» կարգախոսներ, ապա նրանք սկսել են ձվեր նետել Կլիչկոյի թիկունքի ուղղությամբ, սակայն թիկնապահներին հաջողվել է անձրևանոցներով փակել նրան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն