Ուկրաինայի իրադրության շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը դարձյալ ապարդյուն է ավարտվել
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերջին տասն օրվա ընթացքում թվով արդեն հինգերորդ անգամ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը: Հանդիպումն ընթացել է փակ դռների հետևում համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:
Ավելի քան մեկուկես ժամ տևած փակ քննարկումներից հետո ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողների հետ չի շփվել:
«Մենք կարծում ենք, որ ճգնաժամի խաղաղ կարգավորումը հնարավոր է»,-ասել է Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերար Արոն: «Գուցեև սա անօգուտ հանդիպում էր, բայց եթե կա հաջողության հասնելու թեկուզ մեկ տոկոս հնարավորություն, մենք պարտավոր ենք փորձել, որովհետև ցանկանում ենք խուսափել էլ ավելի վատթար սցենարից»,-նշել է նա:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ Սիլվի Լուկասը լրագրողներին ասել է, որ խորհրդի նիստում նրա մի քանի անդամներ դեմ են արտահայտվել Ղրիմում անցկացվելիք հանրաքվեին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու