Ղրիմի իշխանությունները որոշել են ազգայնացնել ուկրաինական նավատորմը
Աշխարհ
Ղրիմի Ինքնավար Հանրապետության իշխանությունները մտադիր են ազգայնացնել Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավատորմը, որը կանգնած է Սևաստոպոլում, ինչպես նաև «Չեռնոմորնեֆտեգազի» նավերը: Այս մասին հայտարարել է Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը:
«Սևաստոպոլում ուկրաինական նավատորմը կազգայնացվի ամբողջ ծավալով: Նրանց նավերը մենք չենք պատրաստվում ազատ արձակել: Մենք «Չեռնոմորնեֆտեգազի» նավատորմի ելքն էլ ենք փակել»,-պատմել է Ղրիմի կառավարության ղեկավարը:
Վարչապետի խոսքով՝ ազգայնացման օբյեկտների ցուցակը կճշտվի և կընդլայնվի: Մասնավորապես, արդեն որոշված է, որ արեգակնային էլեկտրակայանները կհանձնվեն Ինքնավար Հանրապետության հաշվեկշռին: Ընդ որում` Ակսյոնովն ընդգծել է, որ ազգայնացումը մասնավոր սեփականությանը չի վերաբերի, ճշտել է գործակալությունը:
Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը` որպես սուբյեկտ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու և Ղրիմի 1992 թվականի Սահմանադրությունը վերականգնելու հարցերի շուրջը հանրաքվեն նախատեսված է մարտի 16-ին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու