Յացենյուկը խոստանում է խաղաղ ճանապարհով կարգավորել Կիևի ու Մոսկվայի տարաձայնությունները
Աշխարհ
Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Կիևն ամեն ինչ կանի, որպեսզի Մոսկվայի հետ հակամարտությունը կարգավորի խաղաղ ճանապարհով:
«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր արևմտյան գործընկերների հետ միասին այդ հակամարտությունը կարգավորենք խաղաղ ձևով, դիվանագիտական ու քաղաքական միջոցներով»,-մարտի 11-ին Կիևում լրագրողներին ասել է Յացենյուկը:
Մինչդեռ անարդյունք է ավարտվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ վերջին տասն օրվա ընթացքում թվով արդեն հինգերորդ նիստը, որտեղ քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը: Հանդիպումն ընթացել է փակ դռների հետևում համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանի մասնակցությամբ:
Ավելի քան մեկուկես ժամ տևած փակ քննարկումներից հետո ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողների հետ չի շփվել:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու