Գերագույն ռադան չեղյալ է հայտարարել մարտի 16-ի համաղրիմյան հանրաքվեն
Աշխարհ
Ուկրաինայի Գերագույն ռադան կասեցրել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի 2014 թվարանի մարտի 6-ի որոշումը համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»:
Այս որոշման օգտին քվեարկել է 255 ժողովրդական պատգամավոր:
Մասնավորապես, թիվ 4388 որոշման մեջ Գերագույն ռադան Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանին կոչ է անում մինչև 2014 թվականի մարտի 12-ը վերանայել համաղրիմյան հանրաքվե անցկացնելու իր որոշումը և այն համապատասխանեցնել Սահմանադրության պահանջներին:
«Այն դեպքում, եթե նշված որոշումը մինչև 2014 թականի մարտի 12-ը Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից չհամապատասխանեցվի Ուկրաինայի Սահմանադրությանը և Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությանը, Ուկրաինայի Գերագույն ռադայում կնախաձեռնվի Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը»,-ասված է որոշման մեջ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու