Ուկրաինայի փլուզման հիմքում ընկած է «ահավոր կոռուպցիան». Լուկաշենկո
Աշխարհ
Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի պատճառներից մեկը համարում է կոռուպցիայի թափը և նախազգուշացնում է Բելառուսում դրա անթույլատրելիության մասին:
«Երկրի փլուզման հիմքում, որը տեղի է ունեցել Ուկրաինայում, ընկած են տնտեսության քայքայումը և ահավոր կոռուպցիան: Ահա այն երկու պատճառները, որոնք կործանեցին պետությունը»,- մարտի 11-ին հայտարարել է Լուկաշենկոն բարձրագույն և միջին մասնագիտական կրթության հաստատություններ ընդունելության կատարելագործմանը նվիրած խորհրակցությունում, որը կայացել է Մինսկում:
«Ինչպիսին էլ որ լինի տնտեսությունը, ինչ էլ որ մենք անենք, եթե երկրում կոռուպցիա է, այդ ժանգը կուտի ամեն ինչ»,-արձանագրել է նախագահը:
«Աստված չանի, եթե մենք ձեր բուհերում կոռուպցիա հայտնաբերենք»,- ասել է Լուկաշենկոն՝ դիմելով խորհրդակցությանը ներկա կրթական հաստատությունների ղեկավարներին և նախարարներին: «Այս սեղանի շուրջը նստածներից միայն ապուշն Ուկրաինայի իրադարձություններից հետո համապատասխան եզրակացություններ չի անի»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու