ՌԴ-ի ԿԸՀ-ն տարածաշրջանների ութ ներկայացուցիչների կուղարկի Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեին
Աշխարհ
Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեին կուղարկվեն ՌԴ-ի սուբյեկտների ընտրական հանձնաժողովների ութ նախագահներ: Այդ մասին հայտնել է ՌԴ-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը:
«Ղրիմ կմեկնեն ՌԴ-ի ութ սուբյեկտների ընտրական հանձնաժողովների նախագահներ: Այն մասին, թե ԿԸՀ-ն կհետևի արդյոք մայիսյան ընտրություններին (Ուկրաինայի), դեռևս վաղ է խոսել»,-ասել է Չուրովը:
Ղրիմի Ինքնավար Հանրապետության կարգավիճակի որոշման շուրջ հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին: Ուկրաինայի ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին:
Մարտի 11-ին Ղրիմի Գերագույն խորհուրդը հռչակագիր է ընդունել ի պաշտպանություն Ուկրաինայից տարածաշրջանի անկախության և մտադիր է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Որոշումն ընդունվել՝ արտահերթ նստաշրջանում: Նախագիծը պաշտպանել են խորհրդարանի 100 պատգամավորներից 78-ը:
«Ղրիմը՝ որպես ինքնիշխան անկախ պետություն, հանրաքվեի անցկացումից հետո կդիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես սուբյեկտ ՌԴ-ի կազմ մտնելու առաջարկով»,-ասել է Ղրիմի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու