Ուկրաինան զորք չի մտցնի Ղրիմ. Ալեքսանդր Տուրչինով
Աշխարհ
Ինչպես հայտնում է lenta.ru-ն, Կիևը չի պատրաստվում զորք մտցնել Ղրիմի ինքնավարության տարածք: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովն` Agence France-Presse-ին տված հարցազրույցում:
«Եթե Կիևը որոշի ռազմական գործողություններ ծավալել Ղրիմում, ապա Ռուսաստանի հետ արևելյան սահմանը պաշտպանված չի լինի: Ռուսաստանը հրաժարվում է դիվանագիտական քայլերի դիմելուց, և ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է Ռուսաստանին ստիպեն դադարեցնել ռազմական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ»,-ասել է Տուրչինովը:
Խոսելով Ղրիմի կարգավիճակի շուրջ հանրաքվեի մասին, որը, ինքնավարության խորհրդարանի որոշման համաձայն, կկայանա մարտի 16-ին, Տուրչինովը «շինծու» է որակել քվեարկությունը: Նրա կարծիքով՝ հանրաքվեն կկայանա ոչ թե Ղրիմում, այլ Կրեմլի կաբինետներում, իսկ Ռուսաստանի զինված ուժերը կկեղծեն դրա արդյունքները:
Նշենք, որ Ռուսաստանը չի ճանաչում Կիևի իշխանություններին, իսկ Տուրչինովին՝ որպես լեգիտիմ նախագահ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու